15.04.2010 | 
Կրթություն, Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ի մինչհամալարանական կրթության բաժնի աշխատակիցները եւ ԵՊՀ դասախոսները այցելել էին Աշտարակի թիվ 5 դպրոց:

Այցը նպատակ ուներ դասախոսությունների միջոցով հաստատել աշակերտների կողմնորոշումները,ապահովել կենդանի շփում տեղեկատվության ծարավ աշակերտների և դասախոսների միջև:

 

«Մեր կողմից պարբերաբար կազմակերպվող գործուղումները նպատակ ունեն ամրապնդել ԵՊՀ - դպրոց շարունակական կապը և, ինչու ոչ,ողղորդել երեխաներին ԵՊՀ: Վերջին շրջանում նման նախաձեռնություններ նկատվում են նաև այլ բուհերի կողմից, ինչն ավելի է մեծացնում պատասխանատվությունը մեր գործի հանդեպ, քանի որ,եթե մեր ջանքերի շնորհիվ համալսարանը համալրվի անգամ մեկ շնորհալի ուսանողով, ապա մեր աշխատանքը կարելի է համարել արդարացված»,- նշում է ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը:

 

Գործուղմանը մասնակցում էին ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Էմին Սանթրոսյանը, հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը,ԵՊՀ ռադիոհեռուստատեսության ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը, դասախոսներ այլ ֆակուլտետներից , ովքեր աշակերտների հետ խոսեցին ԵՊՀ-ի գործունեության մասին,պատասխանեցին համապատասխան ուղղվածություն ունեցող աշակերտներին հետաքրքրող հարցերին` նրանց առջև հնարավորինս բացելով իրենց նախընտրած մասնագիտությունների գաղտնարանները: «Եթե դուք եկել եք ավագ դպրոց, ապա ունեք նպատակ` խորացնելու ձեր գիտելիքները հասարակական գիտությունների և մայրենի լեզվի ասպարեզում: Ձեզ սպասվում է գեղեցիկ, բայց աշխատատար ճանապարհ: Հույսներս ձեր վրա է, և դուք եք ՀՀ գալիքի կերտողները: Հիշեցե´ք, որ գրագետ մարդը միշտ էլ փնտրվում է այսօր»,- հումանիտար ուղղվածություն ունեցող աշակերտների հետ հանդիպման ժամանակ նշեց Սամվել Մուրադյանը:

 

Դպրոցի տնօրեն Ֆելիքս Հովհաննիսյանը, կարևորելով ավագ դպրոցի դերը, նշում էր, որ հանրակրթական դպրոցները նույնպես պետք է ունենան իրենց վճռորոշ դերը երեխայի կայացման և դպրոց-բուհ շղթայի ամրապնդման մեջ. «Ավագ դպրոցի խնդիրն է հանրակրթական դպրոցից կրթել ապագայի ուսանող: Ավագ դպրոցը զուտ ակադեմիական է. պետք չէ բուսականության ծաղիկները վարակել վիրուսակիր ծաղիկներով… Գոյություն ունեն այլ հասատություններ համապատասխան ներուժ ունեցող երեխաների համար»,-իր խոսքում նշեց դպրոցի տնօրենը: Աշակերտները նույնպես իրենց գոհունակությունը հայտնեցին, քանի որ նման այցերը օգնում են իրենց ճիշտ կողմնորոշվելու ճակատագրական պահին:

 

10-րդ դասարանցի Սեթոյան Սարգիսը պատմում էր , որ մինչ այժմ լիովին չէր կողմնորոշվել` բանասե՞ր, թե՞ իրավաբան է դառնալու,սակայն այսօր հաստատապես որոշեց, որ բանասեր է դառնալու: «Ուղղորդիչ այցերը նպատակային են և արդյունավետ, քանի որ աշակերտներին օգնում են ինքնահաստատվել, նրանց առջև բացվում է իրենց նախընտրած մասնագիտության ավելի լայն տեսադաշտը:

 

Նախաձեռնությունը ողջունելի է, և ցանկալի է նաև աշակերտների իրական շփումը ԵՊՀ կառույցի հետ»,-նշում էր Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Պարգև Համբարձումյանը: Ի հավելումն նշվածի` դասախոսները պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու դպրոցի դասերին, հաղորդակցվելու աշակերտների հետ և նրանց համար կազմակերպելու ճանաչողական այցեր ԵՊՀ:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար: