23.11.2007 | 
Հասարակություն
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը անցկացնում է քաղաքական թեմաներով կլոր սեղան- քննարկումներ:

Այսօր տեղի ունեցավ «Ժողովրդավարությունը որպես տարածաշրջանային անվտանգության, զարգացման եւ կայունության գործոն՚» թեմայով առաջին քննարկումը, որին մասնակցում էին ինչպես ԵՊՀ-ը, այնպես էլ այլ կազմակերպություններ ներկայացնող տարբեր մասնագետներ:

Արդյո՞ք երկրի քաղաքական վիճակի կայունությունը պայամանավորված է ժողովրդավարությամբ, ժողովրդավարությունը կնպաստի՞ տարածաշրջանի զարգացմանը, թե՞ ոչ: Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովի խոսքերովª նման հարցերի քննարկումը թույլ է տալիս ճիշտ գնահատել ներկա քաղաքական իրավիճակը: 
ՙ«Հիմնականում հանգեցինք այն եզրակացությանը, որ ցանակացած տեսակի բանավեճ պետք է լուծել բանակցությունների միջոցով: Այսինքն ժողովրդավարությունը ենթադրվում է իրականացնել համապատասխան մշակույթի օգնությամբ»: 

Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտը ներկայացնող Ալեքսանդր Իսկանդարյանը առանձնացրեց տարբեր երկրների փորձըª ցույց տալով, որ ամեն տեղ ժողովրդավարությունը կառուցվում է յուրովի: Նրա կարծիքովª ցանկացած երկրում ժողովրդավարությունը պետք է ծնվի հենց հասարակության մեջ: 

Կլոր-սեղանին 22 մասնակիցներից բացի ներկա էին նաեւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները:
«Ցավալի է, որ մեր մասնագետները դեմոկրատիան միշտ կապում են ԱՄՆ-ի հետ: Սա, իմ կարծիքով, այնքան էլ չի նպաստում մեզ մոտ ժողովրդավարություն կերտելուն»,- ասաց այդ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Ստեփան Խզրթյանը: Նրա կարծիքովª ժողովրդավար կդառնա այն երկիրը, որը կունենա համապատասխան մտածողություն եւ կգործադրի դրան ուղված քայլեր:

Համակուրսեցու միտքը շարունակելով Ամալյա Գրիգորյանը նշեց, որ նման քննարկումների ժամանակ ուզում է լսել նաեւ դեպի ժողովրդավարություն տանող մեթոդների օրինակներ:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։