04.06.2018 | 
Հասարակություն
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ առաջին տիկին, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի հետ:

Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈԻԳԸ-ի նախաձեռնությամբ:

 

Մեզ հետ զրույցում ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քնար Միսակյանն ասաց, որ իրենց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում մշտապես կազմակերպվում են հանդիպումներ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում  քննարկում են լրագրության վերաբերյալ հարցեր:

 

«Որոշեցինք այս անգամ էլ հրավիրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանին, ով սիրով ընդունեց առաջարկը և համաձայնվեց հանդիպել ուսանողների հետ»,- ասաց Քնար Միսակյանը:

 

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ինչպես նաև ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ այլ բուհերից:

 

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանին տրված հարցրերը հիմնականում լրագրության և լրատվամիջոցների դերի վերաբերյալ էին:


Հնչեցված բոլոր հարցերին և պատասխաններին կարող եք ծանոթանալ ստորև տեղադրված տեսանյութում.

Այլ նորություններ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԳՈՐԾԵԼՈՒ Է ՍՆՆԴԻ ՆՈՐ ԿԵՏ. «ԱՐՏ ԼԱՆՉԸ» ԳԱԼԻՍ Է ԵՊՀ
ԵՊՀ-ի և «Արտ Լանչ» ընկերության համագործակցության շրջանակում Ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքում կբացվի նոր ճաշարան, որը կգործի սեպտեմբերի 1-ից:
ՊԱՏԵՐԱԶՄ, ԲՈՒԺՈՒՄ, ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎ ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲԵՐ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԵՊՀ. Լ. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ԻՐ ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ
ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանի անցած ճանապարհի մասին քչերը գիտեն: Նրա ուղին սկսվում է պատերազմի դաշտից և հասնում է մինչև համալսարանում կարգ ու կանոնի պահպանում: Մեզ հետ զրույցում նա պատմեց իր անցած դժվարին ճանապարհի և համալսարանում սիրելի դարձած աշխատանքի մասին: