05.10.2011 | 
Կրթություն
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Եվրոպական ուսումնասիրությունների (ԵՈՒ) կենտրոնը հյուրընկալել էր Բուդեսթագի պատգամավոր Կարլ Գյորգ Բերմանին:

Երեկ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում անցկացվեց «Արեւելյան գործընկերություն» թեմայով բաց դասախոսություն: Կենտրոնի պատվավոր հյուրն էր գերմանական Բուդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության արտաքին հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կարլ Գյորգ Բերմանը: Դասախոսությանը ներկա էին միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կենտրոնի դասախոսներ, ուսանողներ: «Հայաստանի հետ Գերմանիան համագործակցում է անկախացումից սկսած: Քսան տարիների այդ համագործակցության ընթացքում մեր տարբեր խավերի միջեւ ձեւավորվել են սերտ հարաբերություններ, որի վառ ապացույցներից մեկն էլ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցությունն է»,- նշեց ԵՈՒ կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Հարավկովկասյան քաղաքական երկխոսություն» ծրագրի ղեկավար Ջոնան Աթիլգանը ողջունեց ներկաներին` նշելով նմանօրինակ հանդիպումների կարեւորությունը. «Մեր հիմնադրամի նպատակը քաղաքացիական հասարակության զարգացումն ու իրավական պետության ստեղծումն է: Այս միջոցառումները նույնպես միտված են եվրոինտեգրման գործընթացը Հայաստանում հնարավորինս բարելավելու գործընթացին»: Պարոն Բերմանը դասախոսության ընթացքում խոսեց Հարավային Կովկասի ժողովուրդների տարաձայնությունների մասին` համեմատելով ներկայիս իրավիճակը նախկին գերմանական քաղաքական իրավիճակի հետ. «Ինչպես դուք Հարավային Կովկասում, այնպես էլ մենք ունեինք թշնամիներ` ֆրանսիացիները, լեհերը, եւ երբեք չէինք պատկերացնի, որ լավ հարաբերություններ կունենանք նրանց հետ: Ինչո՞ւ հեռու գնալ. Գերմանիան պատասխանատու էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում միլիոնավոր հրեա զոհերի համար, իսկ այսօր մենք Իսրայելի հետ շատ սերտ հարաբերություններ ունենք»: Ելույթից հետո պատգամավորը պատասխանեց ներկաներին հուզող բոլոր հարցերին:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։