21.02.2018 | 
Կրթություն
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման ժամաքանակների փոփոխության վերաբերյալ քննարկումներին նվիրված ասուլիս:

Առարկայի դասավանդման տևողության, ինչպես նաև մեթոդական փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

 

Մասնավորապես Ս. Աբրահամյանն ընդգծեց, որ նախագիծը դեռևս քննարկման փուլում է, և փորձագիտական խմբերի աշխատանքներն ամփոփելուց հետո միայն այն կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարության հաստատմանը:

 

«Ֆակուլտետի գիտխորհրդի անդամների կողմից ուսումնասիրվել է ոլորտը, աշխատաշուկան և պահանջված մասնագիտությունները, որոնց հիման վրա էլ ներկայացվել է բարեփոխումների փաթեթ: Վստահեցնում ենք, որ ժամաքանակի փոփոխությունը չի անդրադառնա առարկաների որակական հատկությունների վրա»,- նշեց դեկանը:

 

Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Ա. Առաքելյանն էլ հանգամանալից հիմնավորեց ամբիոնում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը:

 

Դեկանը և ամբիոնների վարիչներն անդրադարձան նաև ֆակուլտետում կատարվող այլ փոփոխություններին՝ շեշտելով իրականացվող բոլոր բարեփոխումները բխում են ուսանողների շահերից:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»: