12.12.2018 | 
Կրթություն
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷԿՈՌԵԳԻՈՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԼԱՆԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Բնության համաշխարհային հիմնադրամի կովկասյան մասնաճյուղը (WWF-Caucasus) դեկտեմբերի 3-7-ը Թբիլիսիում կազմակերպել էր Կովկասյան էկոռեգիոնի պահպանման պլանի վերանայման տարածաշրջանային հանդիպում, որին մասնացել են ԵՊՀ ներկայացուցիչները:

Հանդիպման մասնակից ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակից Աստղիկ Ղազարյանի խոսքով, տարածաշրջանային հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի լավագույն մասնագետները, Բնապահպանության նախարարության աշխատակիցները, ինչպես նաև Բնության համաշխարհային հիմնադրամի վերոնշյալ երկրների մասնաճյուղերի ներկայացուցիչները:

 

Հայաստանից ժամանած մասնագետների շարքում ընդգրկված են եղել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը, աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանը և Տիգրան Հայրապետյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Կարեն Աղաբաբյանը, Բնապահպանության նախարարության աշխատակիցներ և  Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF – Հայաստանի) ներկայացուցիչներ: 

 

Ա. Ղազարյանը նշեց, որ հանդիպման ընթացքում յուրաքանչյուր երկրից ժամանած մասնակիցներն անցկացրել են կլոր սեղան-քննարկում, որի ժամանակ ճշգրտվել են միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների և բույսերի տեսակների ցուցակները՝ ըստ պետությունների, յուրաքանչյուր պետության վտանգված տեսակների տարածման արեալները, քննարկվել են պահպանվող լանդշաֆտների և նրանց կենսաբազմազանության պահպանման ծրագրերը, ներկայացվել են էկոտարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման համար միջանցքները և պահպանվող տարածքները:

 

Կլոր սեղան-քննարկումից հետո յուրաքանչյուր երկրի մեկ ներկայացուցիչ ներկայացրել է աշխատանքային խմբի իրականացված աշխատանքները, քարտեզները և հետագա պլանները:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
Երևանի պետական համալսարանում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի կողմից դեռևս 2008 թվականին: Առաջին առցանց դասընթացները կենտրոնի աշխատակիցների կողմից հարթակում տեղադրվել են դեռևս 2009-2010 թվականներին: