11.04.2018 | 
Կրթություն
«ՔԱՆԻ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ ԱՆԱՉԱՌ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ». ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ՔԱՆԻ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ ԱՆԱՉԱՌ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԻՑ ԴԱՍԵՐ ՔԱՂԵԼ». ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն այսօր հյուրնկալել էր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի աշակերտներին:

Թեման, որ միավորել էր աշակերտներին և  Մայր բուհին, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակն էր:


Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանն ավագ դպրոցի աշակերտների համար գրեթե մեկ ժամ տևողությամբ դասախոսությամբ հանդես եկավ՝ ներկայացնելով Առաջին Հանրապետության հռչակման պատմական հիմքերը, հարևան երկրների քաղաքական պայմանավորվածություններն ու այդ իրավիճակում հայ դիվանագիտական դաշտի բացթողումերն ու սայթաքումները:


Գեղամ Պետրոսյան իր խոսքում շեշտեց, որ սեփական պատմության վերագնահատումն այն կարևոր գործընթացն է, առանց որի հնարավոր չէ դասեր քաղել անցյալի կատարած սխալներից և լավ ապագա կերտել:

 


Առաջին Հանրապետության հռչակման տարիները պատմագիտական խորն ուսումնասիրության կարիք ունեն: Դասագրքերում առկա նյութը շատ քիչ է: Այնտեղ հիմնականում նշվում են անուններ և տարեթվեր:


Խոսելով Առաջին Հանրապետության դիվանագիտական դաշտի եղած խնդիրների և մարտահրավերների մասին ՝ Գեղամ Պետրոսյանը պատճառներից մեկը նշեց նոր ձևավորված կառավարությանանփորձությունը: «Կառավարությունը խիստ զգուշավոր էր իր կայացրած որոշումներում, որովհետև արդեն ցեղասպանված ժողովրդի արևելյան հատվածը նույնպես ֆիզիկական գոյության պաշտպանության խնդիր ուներ»,- հավելեց դեկանը:


Գեղամ Պետրոսյանը չմոռացավ նաև առանձնացնել լավ դիվանագետ դառնալու անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ հավասարաչափ կարևոր են ինչպես սեփական պատմության հիմնահարցերի մասին իրազեկվածությունը, այնպես էլ առնվազն երկու օտար լեզուների իմացությունը:


Դպրոցի տնօրեն Լիլյա Սառաջյանը, ով ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներից էր, իր շնորհակալական խոսքում նշեց, որ նմանաբնույթ հանդիպումները դպրոցականների համար պատմության չլուսաբանված էջերի մասին իմանալու լավ առիթ են:

 

Անի Պողոսյան

Այլ նորություններ
«ԴԱՎԻԹ ԱՆԱՆՈՒՆԻ ՄԵՋ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԻՇՏ ՄՆՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ». ՀՈՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Հովիկ Գրիգորյանի ներկայացրած «Դավիթ Անանունի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ ռուսական կենտրոնը նախաձեռնել էր ամենամյա հանդիպում Ռուս բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների հետ: