01.10.2018 | 
Կրթություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱԱՐԼԱՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԱԱՐԼԱՆԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Այսօր Գերմանիայի Սաարլանդի համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող Եկատերինա Քլուհը «Erasmus+» ծրագրի շրջանակում այցելել էր համալսարան:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Եկատերինա Քլուհը համալսարանականներին և դասախոսներին ներկայացրեց Սաարլանդի համալսարանի միջազգային ծրագրերը, ինչպես նաև «Erasmus+» ծրագրին դիմելու ձևերը, նպատակն ու փոխանակման ծրագրի արդյունավետությունը:

 

Եկատերինա Քլուհը նշեց, որ Սաարլանդի համալսարանը «Erasmus+» ծրագրի ակտիվ մասնակից է: «ԵՊՀ-ի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, որն այսօր էլ ակտիվորեն շարունակվում է»,- ասաց նա:

 

Նշենք, որ անցյալ տարի ԵՊՀ կենսաբանության և քիմիայի ֆակուլտետների մի խումբ ուսանողներ և դոցենտներ ուսանել ու գործնական պարապմունքներ են անցկացրել Սաարլանդի համալսարանում, իսկ այս տարի գործընկեր համալսարան են մեկնել 4 ուսանող և երկու ասպիրանտ:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն վարիչ Արմեն Թռչունյանը, կարևորելով «Erasmus+»-ի շրջանակում դասախոսների ու ուսանողների փոխայցելությունները, նշեց, որ  փոխանակման ծրագիրը  շատ կարևոր է համատեղ աշխատանքների  մշակման և իրականացման համար:

 

 

Արմեն Թռչունյանի խոսքով, փոխգործակցության լավագույն դրսևորում կարող է լինել կրկնակի դիպլոմների կրթական ծրագրերի իրականացումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 10-ից 14-ը տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինան։