10.07.2020 | 
Հասարակություն
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։

Օգոստոսի 1-ից հանգիստը Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացնելու համար անհրաժեշտ է սենյակների նախնական ամրագրում իրականացնել, ինչի համար պետք է դիմել ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Արարատ Մալխասյանին՝ նրա էլեկտրոնային հասցեին (araratmalkhasyan@gmail.com)  ուղարկելով ԵՊՀ աշխատողի (ուսանողի) անունը, ֆակուլտետը, պաշտոնը (ուսանողի դեպքում՝ կուրսը), պահանջվող ժամանակահատվածը, տեղերի քանակը (երեխաների առկայության դեպքում նշել տարիքները) և բջջային հեռախոսահամարը։

 

Մեզ հետ զրույցում Արարատ Մալխասյանը փաստեց, որ կեցության վարձը մեծահասակ 1 անձի համար 1 օրը կազմում է 8000 դրամ՝ ներառյալ գիշերակացը և 3-անգամյա սնունդը, 3-12 տարեկան երեխաների համար՝ 6000 դրամ, մինչև 3 տարեկան երեխաների համար՝ անվճար (առանց մահճակալի և սննդի հատկացման)։

 

Նրա փոխանցմամբ, սենյակների հատկացումից հետո անհրաժեշտ է վճարել կեցության արժեքը ԵՊՀ բանկային հաշվեհամարին (հ/հ 1510001995480500) և այդ մասին տեղեկացնել ԵՊՀ հաշվապահության գործավար Մարինե Ղազարյանին (հեռ.՝ 060 710 160)։

 

«Մուծման կտրոնները պետք է պահպանել, և դրանք ներկայացնել Ծաղկաձորի բազայի տնօրինությանը»,- հավելեց Արարատ Մալխասյանը։

 

Տեղեկացնենք, որ լրացուցիչ տեղեկությունների համար համալսարանականները կարող են դիմել ԵՊՀ հաշվապահության գործավար Մարինե Ղազարյանին (հեռ.՝ 060 710 160) և Ծաղկաձորի բազայի հաշվապահ Կարինե Օհանյանին (հեռ.՝ 094 50 25 90)։

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։