25.03.2019 | 
Կրթություն
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ- 2019»-Ի ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ- 2019»-Ի ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են 2732 աշակերտներ: Այսօր ամփոփվել են առաջին փուլի արդյունքները:

«ԵՊՀ օլիմպիադա-2019»-ի I փուլի արդյունքներն այստեղ՝ Անգլերեն, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Գերմաներեն, Ինֆորմատիկա, Հայոց լեզու և հայ գրականություն, Հայոց պատմություն, Մաթեմատիկա, Ստեղծագործական աշխատանք, Ֆիզիկա, Ֆրանսերեն, Քիմիա:

 

Տեղեկացնենք, որ դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 2-րդ փուլը տեղի է  ունենալու մարտի 30-ին` ժամը 10:30-ին, ԵՊՀ-ում, որին մասնակցելու են 1-ին փուլի հաղթողները: 

 

Մրցույթի երկրորդ փուլի մասնակիցների անվանացանկն այստեղ՝ Անգլերեն, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Գերմաներեն, Հայոց լեզու և հայ գրականություն, Հայոց պատմություն, Մաթեմատիկա, Ստեղծագործական աշխատանք, Ֆիզիկա, Ֆրանսերեն, Քիմիա:

 

Հիշեցնենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, oլիմպիադայի երկրորդ փուլում        1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի համապատասխանաբար 50%, 40% և 30% զեղչ:

 

Հ.Գ.:  Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՓԱՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՌԱՎԵԼ ԴՅՈՒՐԻՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ. ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռուստալսարանում այսօր Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց «Փաստերի ստուգման ուղեցույցը»։
ԵՊՀ ՌԱԶՄԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կազմակերպել էր հանդիպում ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված ԵՊՀ ուսանողների հետ: