07.05.2019 | 
«ՊԱՊԻՍ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է». ԳԵՈՐԳԵՎՅԱՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
«ՊԱՊԻՍ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԻՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է». ԳԵՈՐԳԵՎՅԱՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօր համալսարանի տարածքում Գեորգևյան ժապավեններ էին բաժանում համալսարանականներին։

Նշենք, որ «Գեորգևյան ժապավենը» հասարակական միջոցառում է, որի ժամանակ բաժանվում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան նվիրված խորհրդանշական ժապավեններ։

Ամեն տարի Հայաստանում անցկացվող Գեորգևյան ժապավեն բաժանելու միջոցառմանը մասնակցում են նաև ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները ֆակուլտետի ՈՒԽ-ի ու Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ։

Ժապավենների բաժանման արարողությունը մեկնարկեց Ռուս բանասիրության ֆակուլտետի մասնաշենքից, այնուհետև շարունակվեց Երևանի պետական համալսարանի ողջ տարածքում։



Միջոցառման նպատակն է թույլ չտալ այսօրվա երիտասարդությանը մոռանալ, թե ովքեր ու ինչ գնով հաղթանակ տարան Հայրենական մեծ պատերազմում։

Միջոցառման կարգախոսներն են՝ «Պապիս հաղթանակն իմ հաղթանակն է», «Կապիր, եթե հիշում ես», « Ես հիշում եմ, ես հպարտ եմ», «Մենք Մեծ հաղթանակի ժառանգներն ենք» և «Շնորհակալություն պապին հաղթանակի համար» («Победа деда - моя Победа», «Повяжи. Если помнишь!», «Я помню! Я горжусь!», «Мы - наследники Великой Победы!» и «Спасибо деду за Победу!»):

Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամները վաղը ևս Գեորգևյան ժապավեններ են բաժանելու բոլոր ցանկացողներին։

 

Մարինա Առաքելյան