06.06.2017 | 
Հասարակություն
ՌՈՒՍԱԳԵՏՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ
ՌՈՒՍԱԳԵՏՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՈՆԸ
Այսօր ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ Ռուսագետների հայկական ասոցիացիայի հոբելյանական նիստը՝ նվիրված կառույցի հիմնադրման 25-ամյակին:

Հունիսի 6-ին՝ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը, նշվում է Ռուսաց լեզվի միջազգային օրը: Տոնը նշելուց անմասն չի մնում նաև Ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների միջազգային ասոցիացիան (МАПРЯЛ), որին 2004 թ.-ից անդամակցում է նաև Ռուսագետների հայկական ասոցիացիան: Արդեն քառորդ դար է, ինչ այն իրականացնում է ռուսաց լեզվի պահպանման, զարգացման և տարածման գործունեություն:

 

Հոբելյանական նիստի սկզբում Ռուսագետների հայկական ասոցիացիայի նախագահ Լիաննա Մաթևոսյանը նշեց, որ կառույցը ստեղծվել է 1992 թ.-ին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ: Նա հոբելյանական նիստի մասնակիցների համար ընթերցեց Ռուսաց լեզվի և գրականության դասավանդողների միջազգային ասոցիացիայի նախագահ Լյուդմիլա Վերբիցկայայի և Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կոլեկտիվի կողմից ուղարկված շնորհավորական ուղերձները:

 

 

Ռուսագետներին շնորհավորելու էր եկել նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:

 

«Ռուսերենը համաշխարհային գլուխգործոցներին և տեսություններին ծանոթանալու մեր բանալիներից մեկն է: Այն նաև միջազգային համագործակցության կարևոր բաղադրիչ է, և ես մեծապես կարևորում եմ ասոցիացիայի դերը, որը նպատակային ու ակտիվ գործունեություն է ծավալում լեզվի պահպանման և տարածման համար»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:

 

ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանն էլ, շնորհավորելով ասոցիացիայի բոլոր անդամներին, փաստեց, որ կառույցն իր գործունեության ընթացքում մեծածավալ աշխատանք է իրականացրել, և հույս հայտնեց, որ այն դեռ կնպաստի ռուսաց լեզուն մի նոր մակարդակի հասցնելուն:

 

Տեղեկացնենք, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, մշակութային ու հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ:

 

Հոբելյանական նիստի ընթացքում տեղի ունեցավ նաև «Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական տարածության մեջ» թեմայով կլոր սեղան-քննարկում:

 

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: