06.06.2007 | 
Հասարակություն
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
«Ես վստահ եմ, որ այսօրվա քննարկումները հետագայում որոշակի խորհուրդների եւ առաջարկների տեսք կստանան` իրականացնելու Հայաստանյան ժուռնալիստական կրթության բարեփոխումները»,- ասում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան ներկայացուցիչ Ջորջ Զարեցկին:

Հունիսի 6-ին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) հայաստանյան մասնաճյուղը կազմակերպել էին «Ժուռնալիստական կրթության ապագան Հայաստանում» թեմայով առաջին գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակը Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում եւ այլ մասնագիտացված հաստատություններում ժուռնալիստական կրթության ներկայիս վիճակի, դասավանդման մեթոդների, ուսումնական ծրագրերի, կրթական չափորոշիչների, նաեւ` անհրաժեշտ բարեփոխումների ու ժուռնալիստական կրթության զարգացման միտումների քննարկումն էր:

Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ղեկավարներ, դասախոսներ, փորձագետներ, մասնագիտական կազմակերպությունների եւ առաջատար ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:

Քննարկվեցին նաեւ ժուռնալիստական կրթության միջազգային փորձի ներդրման, ինչպես նաեւ` ժուռնալիստիկայի դասավանդման ժամանակակից մեթոդների փոխանակման եւ տարածման ուղղությամբ հայաստանյան բուհերի միջեւ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Գիտաժողովի վերջում մասնակիցները ստորագրեցին հուշագիր, որով հավաստեցին իրենց պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանում ժուռնալիստական բարձրագույն կրթության զարգացմանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՃՇԳՐԻՏ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼ ՌԱՖԱՅԵԼ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ ասիստենտ Ռաֆայել Բարխուդարյանը:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳԾՈՎ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԱՐԹՈՒՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: