23.12.2006 | 
Հասարակություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ԱՊՀ երկրների նախագահների հատուկ խորհրդականները հավաքվել էին Երեւանի պետական համալսարանում:

Թեման` կրթության ոլորտում համագործակցության եւ երկխոսության ուղիների մշակումն էր: Մինսկում ԱՊՀ երկրների նախագահների միջեւ ստորագրված համագործակցության ծրագրի հիման վրա հանձնարարվել է կրթության ոլորտում համագործակցության նորմատիվ փաստաթուղթ մշակել:

Հայաստանի հանրապետության նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի խոսքերով` բացի իրավական հարցերից Երեւանում հավաքված մասնագետները կքննարկեն նաեւ համագործակցությանն առնչվող խնդիրները, հնարավոր խոչընդոտները: Հանդիպմանը ներկա էին Ղազախստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Դյուսեն Կասեինովը, Տաջիկստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալիմով Կուրամատալուն, Բելոռուսիայից` Օլեգ Պրոլիկովսկին:

Քննարկվող կարեւորագույն հարցերից մեկն ԱՊՀ երկրներում պետական բուհերի դիպլոմների ճանաչումը եւ ուսանողների ու դասախոսների շարժունակությունն է: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց. «Այդ հարցերի լուծման համար անհրաժեշտ են ֆինանսական, մարդկային, ինֆորմացիոն ռեսուրսներ եւ, իհարկե, ցանկություն»:

ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում ընթացող քննարկմանը ներկա էին նաեւ Հայաստանի ռեկտորների խորհրդի անդամները, ովքեր իրենց բուհերի օրինակով ներկայացրին առկա խնդիրները եւ առաջարկեցին դրանց լուծման իրենց տարբերակները:

ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը վստահ է, որ այս հանդիպումն անհրաժեշտ է ոչ միայն իրար ճանաչելու առումով, այլեւ աշխատանքի նման ֆորմատին սովորելու, ընտելանալու համար: Նա նշեց նաեւ, որ այսուհետ նման հանդիպումներին հայաստանյան պատվիրակության կազմում կընդգրկվեն նաեւ պետական բուհերի ռեկտորներ:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ «ARMDOCT» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ԵՊՀ աշխատանքային խումբն այսօր քննարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում մեկնարկած «Armdoct» եռամյա նախագծի աշխատանքները:
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է: