14.11.2007 | 
Ուսանողական
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՂԹԵՑ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՀԱՂԹԵՑ
Այսօր ԵՊՀ-ում անցկացվել է շախմատի միջֆակուլտետային առաջնություն:

Այն կազմակերպվել էր ԵՊՀ ուսխորհրդի սպորտի հանձնաժողովի կողմից:

Առաջին տեղը զբաղեցրել են Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները: Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետները համապատասխանաբար գրավել են երկրորդ եւ երրորդ տեղերը:

Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնի դասախոս Վրեժ Օրդյանի խոսքերով` տարիներ շարունակ իրենք անցկացրել են տարբեր մրցումներ, իսկ միջֆակուլտետային առաջնությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ.

«Միշտ առաջատար են եղել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողները, բայց այս անգամ տնտեսագետները շատ ավելի ուժեղ գտնվեցին»:

ԵՊՀ ուսխորհրդի սպորտի հանձնաժողովի պատասխանատու Ալեքսանդր Սարգսյանի խոսքերով` խմբերը խաղացել են օլիմպիական մրցակարգով: Տասնչորս թիմերից ընտրվել են Մաթեմատիկայի եւ մեխանիկայի, Միջազգային հարաբերությունների, Ֆիզիկայի եւ տնտեսագիտության ֆակուլտետների թիմերը, որոնց միջեւ անցկացված խմբային մրցաշարի արդյունքում էլ հաղթել են տնտեսագետները:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԳԻՏԱՀԵՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ
ԵՊՀ «ISTC» կենտրոնում տեղի ունացած «Գիտահեն ստարտափները Հայաստանում» խորագրով սեմինարի նպատակն էր ներկայացնել ստարտափների զարգացման փուլերը, ժամանակակից տեխնոլոգիական մարտահրավերները:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց բանավեճի ակումբային առաջնության ևս մեկ մրցախաղ՝ «ՀՀ-ում ընտրական իրավունքի ցենզը պետք է բարձրացվի» թեմայով, որի նպատակն էր զարգացնել ուսանողների բանավիճելու հմտությունները և ձևավորել մասնագիտական բանավիճող կայուն համայնք: