11.05.2017 | 
Գիտություն
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՈՒԳԸ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՈՒԳԸ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 70-ԱՄՅԱԿԻՆ
Այսօր ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում մեկնարկեց «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնահարցերը» խորագրով երկօրյա գիտաժողովը:

ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյակին նվիրված երիտասարդական գիտաժողովը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

 

Համալսարանականներին նախ ողջունեց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ով ընդգծեց, որ վերջին շրջանում ֆակուլտետի ուսանողական կառույցները բավականին ակտիվ են աշխատում:

 

«Պարբերաբար կազմակերպվող միջոցառումները խոսում են այն մասին, որ ֆակուլտետում ուսանողական գիտական կյանքը բուռն է ընթանում, ինչը, անկասկած, ուրախալի է: Հարկ է նշել նաև, որ զեկուցումների թեմաները բավականին հետաքրքիր են և արդիական»,- ասաց դեկանը և արդյունավետ աշխատանքային օր մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:

 

Գիտաժողովի նախագահող, Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ, դոցենտ Ակսել Պոտոսյանը նույնպես բարձր գնահատեց ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությունը և երիտասարդ գիտնականներին հորդորեց առավել ակտիվ լինել և պարբերաբար մասնակցել նմանաբնույթ միջոցառումներին:

 

«Նրանց, ովքեր այսօր իրենց առաջին քայլերն են անում գիտական ոլորտում, հորդորում եմ չհուզվել և հիշել, որ գիտաժողովներն այն հարթակն է, որտեղ ուսանողները ճանապարհ են հարթում դեպի գիտության մեծ ու հետաքրքիր աշխարհ»,- ասաց Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Անի Հակոբյանը և հավելեց, որ գիտաժողովի լավագույն զեկուցումները կտպագրվեն ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում:

 

Այսօր գիտաժողովում հնչեցին հիմնականում աշխարհագրության և երկրաբանության բնագավառի արդի հիմնախնդիրների վերաբերյալ զեկուցումներ, իսկ վաղն իրենց հետազոտություններն ու ուսումնասիրությունները կներկայացնեն Սերվիսի բաժնի ուսանողները:

 

Այլ նորություններ
ՈՒԺԵՐԸ ՉԱՓՈՒՄ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԻ ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) անց են կացնում դատախաղ-մրցույթ ՀՀ և Արցախի բուհերի ուսանողների համար:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի երկարամյա պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը միջազգային գիտական հանրության կողմից բարձր գնահատականի է արժանացել: