24.12.2021 | 
Գիտություն
ՈՒԳԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ. ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՏԱՐԻՆ
ՈՒԳԸ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՎԵԼ. ՈՒԳԸ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՏԱՐԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Ուսանողական գիտական ընկերության 2021֊2022 ուստարվա 1֊ին կիսամյակի ընդլայնված նիստը, որի ընթացքում ներկայացվել է ուսանողական կառույցի տարեկան գործունեությունը:

Ելույթով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը, որը ներկայացրեց ՈՒԳԸ ստորաբաժանումների վարկանշային աղյուսակը՝ ըստ կիսամյակային գործունեության արդյունքների, ինչպես նաև կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեության ծավալած ՈՒԳԸ-ականների անունները. վերջիններս պարգևատրվեցին:

 

 

«ՈՒԳԸ-ն պատշաճ կարողացել է կազմակերպել և իրականացնել բոլոր գիտաժողովները, աշխատաժողովներն ու համաժողովները: Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել է 585 միջոցառում: Այսինքն, անցած տարվա հետ համեմատած, տվյալ թիվը 300-ով քիչ է եղել, ուստի պետք է արձանագրել, որ կառույցը բավականին ակտիվ է գործում»,- նշեց Մ. Փանոսյանը և հավելեց, որ 180-ով ավելացել է նաև ՈՒԳԸ-ին անդամագրված ուսանողների թիվը:

 

 

Այնուհետև «Իրանի մերձավորարևելյան քաղաքականությունը. Իրան-Հայաստան» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ իրանագետ Ահարոն Վարդանյանը, որից հետո բանախոսի և ուսանողների միջև քննարկում ծավալվեց:

 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ամենամյա պարգևատրման արարողություն, որի ընթացքում ուսանողական կառույցի վարկանշային աղյուսակում տեղ գտած ամենաակտիվ ֆակուլտետների ՈՒԳԸ-ները, ինչպես նաև կիսամյակի ընթացքում առավել ակտիվ ՈՒԳԸ-ականները պատվոգրեր և գեղարվեստական գրքեր ստացան:

 

 

Մասնավորապես կիսամյակի ընթացքում գերազանց գործունեություն իրականացնելու համար պարգևատրվեցին Իրավագիտության, Պատմության, Արևելագիտության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները, ինչպես նաև Իջևանի մասնաճյուղը:

 

Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Կենսաբանության ու Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները նույնպես պատվոգրերի արժանացան՝ ակտիվ գործունեություն ծավալելու համար:

 

2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի ընթացքում քարտուղարության աշխատանքները գերազանց կազմակերպելու համար պատվոգիր շնորհվեց Սիրանուշ Բաղումյանին, Արտաքին կապերի հանձնաժողովի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար՝ Վարդան Լաբլաջյանին, Թարգմանական հարցերի հանձնաժողովի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար՝ Մարինե Մարգարյանին, Տեղեկատվական հանձնաժողովի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար՝ Միլենա Մկրտչյանին:

 

 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԳՐԱՖԵՆԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՔ ԼԻՑՔԱԿԻՐՆԵՐԻ ՎԱՐՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՍԱՐՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Գրաֆենում տաք լիցքակիրների դինամիկայի կառավարում արտաքին դաշտերով և բևեռային տակդիրների ընտրությամբ: Գրաֆենային հենքով տաք լիցքակրային տրանզիստորի մոդելի լավարկում և գործնական իրականացում» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: