30.04.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ-Ն, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ ՄԻԵԴ-ՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԱՌՑԱՆՑ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն կազմակերպել է «ՄԻԵԴ վճիռներ՝ որպես ներպետական իրավունքի զարգացման միջոց» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ՄԻԵԴ վճիռների և որոշումների կատարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Արփինե Առաքելյանը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Լեյլի Թադևոսյանը նշեց, որ քննարկումը տեղի է ունեցել առցանց՝ «Zoom» հարթակի կիրառմամբ. «Սեմինար-քննարկմանը մասնակցել են ուսանողներ ինչպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր կուրսերից, այնպես էլ այլ բուհերից: Բացի դրանից՝ քննարկմանը մասնակցել են պրակտիկ փաստաբաններ»:

 

Սեմինար-քննարկմանը բանախոսն անդրադարձել է ՄԻԵԴ վճռի երկակի նշանակությանը, ՄԻԵԴ վճռի կատարման գործընթացին, կատարողական-վերահսկողական վարույթի նշանակությանը, ՄԻԵԴ վճիռների ազդեցությանը ՀՀ օրենսդրության զարգացման վրա, ինչպես նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի դերին:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահի փոխանցմամբ, քննարկմանն առանձնակի ուշադրություն է դարձվել որոշ վճիռների, որոնցից են` «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի», «Պայքար և հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» և այլն. «Քննարկումը զուգորդվել է շնորհանդեսի և հոլովակի ցուցադրմամբ, իսկ վերջում տեղի է ունեցել հարց-պատասխան: Քննարկումից հետո ուսումնասիրված բոլոր նյութերն ուղարկվել են մասնակիցներին»:

 

Լեյլի Թադևոսյանի հավաստմամբ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն շարունակում է նախաձեռնություններով հանդես գալ՝ առաջարկելով հետաքրքիր թեմաներով քննարկումներ՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ. «Քննարկումները մեծ տարածում են գտել, քանի որ մասնակցում են ոչ միայն ԵՊՀ տարբեր ֆակուլտետների, այլև այլ բուհերի ուսանողներ»:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ՍԼՈՎԱԿԻԱ. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Սլովակիան Կենտրոնական Եվրոպայում գտնվող, լեռներով պատված փոքր երկիր է:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հայտարարությունը՝ կապված Հանրային հեռուստաընկերության 2020 թ. սեպտեմբերի 10-ի եթերում հնչած տեղեկատվության հետ: