21.04.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈԻՍՈԻՑՄԱՆ
ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԵՌԱՎԱՐ ՈԻՍՈԻՑՄԱՆ
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, միանալով հեռավար ուսուցմանը, նոր ծրագիր է սկսել իրականացնել:

Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ մեկնարկել է դասախոսությունների շարք՝ նվիրված պատմագիտության մի շարք հիմնախնդիրներին: Դասախոսությունները նկարահանվում և տեղադրվում են Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության յութուբյան ալիքում: Ծրագրին մասնակցում են ոչ միայն դասախոսներ, այլև ֆակուլտետի ՈԻԳԸ անդամներ:

 

Առայժմ նկարահանվել և տեղադրվել են յոթ դասախոսություններ, որոնք վերաբերում են տարբեր հիմնախնդիրներին:

 

 

Դասախոսություններում ներկայացված են հայ և համաշխարհային պատմագրությանը,մշակութաբանությանը, արվեստաբանությանը, հնագիտությանը և ազգագրությանը,սփյուռքագիտությանը վերաբերող թեմաներ:

 

Դասախոսություններում բանախոսներն անդրադարձել են Լեհաստանում հայկական գաղթօջախի ձևավորմանը, Արցախյան հիմնախնդրին, 1920-1930-ական թվականների ռազմական իրադարձություններին, հայ նախարարների գործունեությանը, հայոց թագավորների արտաքին և ներքին քաղաքականությանն ու այլ թեմաների:

 

Մինչ այժմ բանախոսությամբ հանդես են եկել Երևանի մշակույթի պետական քոլեջի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Գուրգեն Մուրադյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ՈԻԳԸ անդամ, «Թոնդրակ» արշավական ակումբի հիմնադիր տնօրեն Գոռ Ղազարյանը, ֆակուլտետի ՈԻԳԸ քարտուղար Անի Նիկողոսյանը, ֆակուլտետի ՈԻԳԸ անդամներ Ալինա Հայրապետյանը, Քրիստինե Կարապետյանը, Միքայել Միքայելյանը, Օֆելյա Դարբինյանը, Սյուզաննա Ավետիսյանը և այլ ուսանողներ ու դասախոսներ:

 

 

Դասախոսություններին կից ներկայացված են գրականության ցանկերը, որոնք հնարավորություն կտան ուսանողներին առավել ծավալուն և խորն ուսումնասիրելու թեմաները:

 

Պատմության ֆակուլտետի ՈԻԳԸ յութուբյան ալիքից բացի՝ Ուսանողական գիտական ընկերության ֆեյսբուքյան էջում նույնպես տեղադրվում են դասախոսություններ, գրականության ցանկեր, հոդվածներ, վիրտուալ թանգարանները դիտելու համար հղումներ և այլ նյութեր:

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԲՈՒՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԵՎ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի դասախոսների և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համատեղ նախաձեռնությամբ իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Համադպրոցական գիտության փառատոնին», որտեղ սաներն արժանացել են հատուկ մրցանակի։
 «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը: