06.09.2018 | 
Ուսանողական, Հասարակություն
‹‹ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՏԵՍՆԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԱՊԱԳԱՆ›› . ONEX-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
‹‹ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՏԵՍՆԵԼ ԲԻԶՆԵՍԻ ԱՊԱԳԱՆ›› . ONEX-Ի ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ՀԱՋՈՂԱԿ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Այսօր հայաստանյան ստարտափերից ONEX-ը, որը ամբողջ աշխարհից դեպի ՀՀ առցանց գնումների առաքման ծառայություն է,ստեղծվել է 2015 թվանակնի օգոստոսին, իր կայուն դիրքնունի շուկայում:
ONEX ընկերության համահիմնադիր, ԵՊՀ-ի նախկին ուսանող Սամվել Մարտիրոսյանը «ysu.am»-ին տված հարցազրույցում բացահայտում է իր հաջողության բանաձևը և ցույց տալիս դրան հասնելու ճանապարհը:

Նոր և հաջողակ բիզնես սկսելը բարդ և շատ ժամանակ պահանջող գործընթաց է  թվում: Բայց արի ու տես, որ մեր օրերում ամենահաջողակ ընկերությունները ստեղծվում եմ օրիգինալ գաղափարի ու մեծ աշխատասիրության շնորհիվ: Օրինակ՝YouTube-ը ստեղծվեց երեք ընկերների կողմից, ովքեր ցանկանում էին կիսվել իրենց հոլովակով, սակայն չէի գտնում համապատասխան հարթակ: Հիմա յութուբյան լսարանի թիվն անցում է մեկ միլիարդից, որը կազմում է ինտերնետ օգտատերերի 1/3 մասը:

Այսօր հայաստանյան ստարտափերից ONEX-ը, որը ամբողջ աշխարհից դեպի ՀՀ առցանց գնումների առաքման ծառայություն է,ստեղծվել է 2015 թվանակնի օգոստոսին, իր կայուն դիրքն ունի շուկայում: Սա հաջողակ ու շահութաբեր բիզնես նախագիծ է, որը ամեն օր զարգանում է և ներգրավում նոր հարթակներ:
ONEX ընկերության համահիմնադիր, ԵՊՀ-ի նախկին ուսանող Սամվել Մարտիրոսյանը «ysu.am»-ին տված հարցազրույցում բացահայտում է իր հաջողության բանաձևը և ցույց տալիս դրան հասնելու ճանապարհը:

 

 -Պարո՛ն Մարտիրոսյան, ինչի՞ց սկսվեց Ձեր հաջողակ նախագիծը: Ո՞րն էր առաջին քայլը:

 - Նախքան ONEX-ին անցնելը,սկսած 2007 թվականից, ես ծավալել եմ բիզնես գործունեություն համակարգչային տեխնիկայի ներմուծման, սպասարկման ոլորտում: Մինչ այդ՝ 2003 թվականին ավարտել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև ծառայել եմ բանակում: Երկար տարիներ ուսմանս զուգահեռ աշխատել եմ նաև որպես ծրագրավորող: Նույնիսկ ծառայության ընթացքում ծրագրավորման հմտություններս օգտագործել ենք բանակային ծրագրերի ավտոմատիզացման նպատակով: Դրանից հետո ընկերներով հիմնադրել ենք «MyNotebook» համակարգչային խանութը, որը հետագայում դարձել է շուրջ 5 կենտրոնից կազմված ցանց Հայաստանի, Արցախի, Վրաստանի տարածքում: 2015 թվականի մայիսին ծնվեց ONEX-ի գաղափարը, և մենք զարգացրինք այն ու ստեղծումից մեկ ամիս հետո արդեն դարձանք եկամտաբեր ընկերություն:

 - Իսկ ի՞նչ եք անում մրցակցային շուկայում Ձեր տեղը կայուն պահելու համար:

 - Շարունակաբար  բարձրացնում ենք ծառայությունների որակը:Մենք զբաղվում ենք տարբեր ուղղություններով՝ և՛ ներմուծմամբ, և՛ արտահանմամբ, այդ իսկ պատճառով Հայաստանում ունենք մրցակիցկազմակերպություններ, որը շատ ոգևորիչ է, և ինձ շարժման մեջ է պահում: Առանց մրցակիցների կթուլացնեինք հսկողությունը: Առողջ մրցակցությունըարդյունքն այն է, որ մենք սովորում ենք  կատարելագործվել, ինչի շնորհիվ մեր հաճախորդներնեն ստանում ավելի որակյալ ծառայություն:

 - Ո՞ր նախադրյալներն են ամենակարևորը հաջողակ բիզնես ստեղծելու համար:

 - Ես գտնում եմ, որ բիզնեսի հաջողության համար մի քանի կարևոր գրավականներ կան: Դրանցից առաջինը հիմնադիրներն են և թիմը, երկրորդը՝բուն բիզնես գաղափարը, երրորդը՝ տվյալ բիզնես գաղափարը իրականացնելու ժամանակը:Կարծում եմ՝ Facebook-ն այսքան հաջողակ գաղափար չէր լինի, եթե ճիշտ ժամանակին չծնվեր:

 - Ովքե՞ր են Ձեզ հուսադրում և ոգեշնչում:

 -Իհարկե, կան մարդիկ, որոնք ինձ հուսադրում են: Այդ մարդկանցից առաջինը կինս է, ով միշտ հավատում է իմ նախագծերին: ONEX-ը ստեղծելիս նա ինձ ոգեշնչել, մոտիվացրել և հույս է տվել՝ կրկնելով, որ ամեն բան լավ կլինի: Երկրորդը՝  ընկերության  համահիմնադիրներն են: Մենք գրեթե ամեն օր երեկոյան հավաքվում ենք ու քննարկում մեր առջև դրված խնդիրները: Լավն այն է, որ ամեն մեկս մեր դիրքում է և իր պարտականությունները ճիշտ է կատարում:


 - Ի՞նչ եք ձեռք բերել ԵՊՀ-ում սովորելու տարիներին:


 - Անկեղծ լինեմ, ցավում եմ, որովհետև այդ տարիներին շատ բան վերցրի, բացի կարևոր գիտելիքներից. գիտելիք ավելի շատ կարող էի վերցնել: Ուսանողական տարիներին ես մեծ շրջապատ ձեռք բերեցի, և մեծ շրջապատնիր ներդրումն ունեցավ իմ ստեղծած գործում, քանի որՀայաստանում բիզնես ծավալելու համար առաջին հերթին քո օգտատերերը հենց քո շրջապատի մարդիկ են դառնում: Համալսարանական տարիներից կրթական իմաստով ստացել եմ շատ բան, բայց կարող էի ավելի շատ բան ստանալ ու չստանալու մեջ առաջին հերթին, բնական է, ինձ եմ մեղադրում:

 - Ի՞նչ հետաքրքիր, զվարճալի դեպքեր կհիշեք համալսարանական տարիներից:

 - Դե քանի որ հանցագործության վաղեմության ժամկետնանցել է (ծիծաղում է)... սկսած 99 թվականից, երբ բջջային հեռախոս գրեթե չկար,մենք ընկերներովստեղծեցինք մի տեխնիկական մոդել, որն իրենից ներկայացնում էր շատ փոքր ականջակալ: Այն ականջի մեջընդհանրապեսչէր երևում, ու այդ սարքի միջոցով մենք այնառարկաների քննությունները, որոնցից ուժեղ չէինք, սկսեցինք հեշտությամբ հանձնել: Եղել են դեպքեր, երբ դասախոսները կասկածել են, որ ինչ-որ մեկը բջջային հեռախոսսի օգնությամբ քննություն էհանձնում, բայց քանի որ այն ժամանակ մենք համարվում էինք բջջային հեռախոս ունենալու համար անվճարունակ, այդ կասկածը միանգամից ցրվում էր:

 - Ի՞նչ խորհուրդ կտաք նոր ստարտափերի հեղինակներին:

 - Խորհուրդ կտամ հստակ տեսնել բիզնեսի ապագան: Հայաստանում ես անձամբ տասնյակ ստարտափեր գիտեմ, որոնք արդեն հաջողության են հասել: Բիզնես պլանի կարևոր նախադրյալներից մեկը պատկերացնելն է, թե հետո ուր եք գնալու, այսինքն՝չսահմանափակվել թաղամասային տարածքով: Կա ստարտափերի ոչ ֆորմալ միություն, որտեղ մենք ընկերներով աջակցում ենք միմյանց: Մենք հաջողություն կարձանագրենք այն ժամանակ, երբ հայկական ընկերությունն իր հաջողությունները կգրանցի ոչ միայն Հայաստանում, այլև դրսում: Իրականում բոլորիս նպատակը մեկն է. ամեն ինչնանել հայրենիքում, ապրել ու աշխատել այստեղ ու ստեղծել գաղափար՝  դրսից փող գեներացնելու համար, այլ ոչ թե մեր «տուն-տեղը վերցնել» ու գնալ դրսում ապրելու:

Մարինե Առաքելյան

Այլ նորություններ
«ԵՍ ԿԱՐԾՈՒՄ ԵՄ՝ ԹԵ՛ ԲՈՒՀԸ, ԹԵ՛ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԼԻՆԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ, ԵՎ ՈՉ ՄԻ ՈՒՍԱՆՈՂ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՉՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՑ ՉԻ ՀԵՌԱՑՎԻ». ԴԱՎԻԹ ԱՓՈՅԱՆ
Արտակարգ դրության պայմաններում ԵՊՀ ՈԻԽ աշխատանքների իրականացման, ուսանողության շրջանում մտահոգիչ հարցերի և դրանց լուծման տարբերակների մասին զրուցել ենք ՈԻԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ:
 «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՉՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Համավարակի հետևանքով տնտեսության և դրա ոլորտների առջև ծառացած խնդիրների ու դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։