27.08.2019 | 
Ուսանողական, Հասարակություն
ՀԱՅՏՆԻ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
ՀԱՅՏՆԻ Է ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ԴԻՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Սեպտեմբերի 2-ին ԵՊՀ-ն իր հյուրընկալ դռները կբացի՝ դիմավորելու հին ու նոր համալսարանականներին:

Մինչ այդ` օգոստոսի 29-31-ը, համալսարանում տեղի կունենա «Առաջին կուրսեցիների իրազեկման» ծրագիրը, որի ընթացքում առաջին կուրսեցիները կծանոթանան իրենց իրավունքներին ու պարտականություններին, ֆակուլտետին, ինչպես նաև ուսումնական ծրագրին ու համալսարանական առօրյային:

 

Առաջինկուրսեցիներին ԵՊՀ-ն կդիմավորի հետևյալ ժամանակացույցով՝

 

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ - ժամը 09:30-ին 320 լսարանում (Երկրաբանություն), 522 լսարանում (Սերվիս), 413 լսարանում (Աշխարհագրություն), 523 լսարանում (Քարտեզագրություն և կադաստրային գործ),

 

Աստվածաբանության ֆակուլտետ - ժամը 11:00-ին ֆակուլտետի դեկանատում, 

 

Արևելագիտության ֆակուլտետ - ժամը 14:30-ին Երկանյանների անվան դահլիճում (2-րդ հարկ),

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ - ժամը 13:00-ին Ե. Չարենցի անվան դահլիճում (2-րդ հարկ),

 

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ - ժամը 09:00-ին մասնաշենքի բակում,

 

Իրավագիտության ֆակուլտետ - ժամը 09:30-ին 111 լսարանում,

 

Կենսաբանության ֆակուլտետ - վերանորոգման աշխատանքների պատճառով դեռևս հայտնի չէ, լրացուցիչ կտեղեկացվի,

 

Հայ բանասիրության ֆակուլտետ - ժամը 10:00-ին մասնաշենքի դահլիճում,

 

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին 206 և 241 լսարաններում,

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - ժամը 09:30-ին Պալեանների անվան դահլիճում, 

 

Պատմության ֆակուլտետ - ժամը 11:00-ին մասնաշենքի դահլիճում,

 

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին 413 լսարանում,

 

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ - ժամը 09:30-ին Ե. Չարենցի անվան դահլիճում,

 

Ռուս բանասիրության ֆակուլտետ – ժամը 13:00-ին 224 լսարանում,

 

Սոցիոլոգիայի ֆակուլտետ – վերանորոգման աշխատանքների պատճառով դեռևս հայտնի չէ, լրացուցիչ կտեղեկացվի,

 

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ - ժամը 09:30-ին մասնաշենքի դահլիճում,

 

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - ժամը 09:30-ին ֆակուլտետի դեկանատում,

 

Քիմիայի ֆակուլտետ - ժամը 09:30-ին 213 լսարանում,

 

Ֆիզիկայի ֆակուլտետ - ժամը 11:00-ին Կոնֆերենց դահլիճում,

 

Ֆարմացիայի ինստիտուտ - ժամը 09:30-ին 334 լսարանում,

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն - ժամը 10:00-ին 203 լսարանում:

 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում, բացի Ժուռնալիստիկայի, Ռուս բանասիրության, Արևելագիտության և Սոցիոլոգիայի ֆակուլտետներից, դասերն անցկացվելու են 1-ին հերթով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին և երրորդ կուրսերի դասերը կազմակերպվելու են առաջին, իսկ երկրորդ և չորրորդ կուրսերի դասերը՝ երկրորդ հերթով:

 

ԵՊՀ ֆակուլտետները տեղակայված են հետևյալ մասնաշենքերում՝

 

1-ին ուսումնական մասնաշենք - Քիմիայի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներ, Ֆարմացիայի ինստիտուտ

 

2-րդ ուսումնական մասնաշենք - Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետներ,

 

3-րդ ուսումնական մասնաշենք - Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներ,

 

4-րդ ուսումնական մասնաշենք - Սոցիոլոգիայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ,

 

5-րդ ուսումնական մասնաշենք - Կենսաբանության ֆակուլտետ,

 

6-րդ ուսումնական մասնաշենք - Պատմության, Աստվածաբանության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներ,

 

7-րդ ուսումնական մասնաշենք - Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, Ռուս բանասիրության ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներ,

 

8-րդ ուսումնական մասնաշենք - Հայ բանասիրության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներ, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ. ՔԻՄԻԱՅԻ ԴԵՐԸ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր տիկնոջ հետ այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: