05.02.2019 | 
Քաղաքականություն
«ՀԵՐԱՑԻ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՀԵՐԱՑԻ»  ԱՎԱԳ  ԴՊՐՈՑԻ  ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝  ԵՊՀ  ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր հյուրընկալվել էին «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները:

Ապագա դիմորդներին  սկզբում  դիմավորեց  ԵՊՀ  մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանը, որից հետո Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Մերի Արզումանյանն աշակերտներին  ներկայացրեց Կենդանաբանության ամբիոնի պատմությունն  ու գործունեությունը:

 

Հայաստանի կենդանաբանության բազմազանությամբ հետաքրքրված ավարտական դասարանի աշակերտները դիտեցին և ուսումնասիրեցին Կենդանաբանության ամբիոնում ցուցադրված  կենդանիների կմախքները (մողեսներ, օձեր, կզաքիսներ, աքիսներ և այլն):

 

Մերի Արզումանյանը նշեց, որ Կենդանաբանության ամբիոնի ուսանողները ոչ միայն հնարավորություն ունեն լաբորատորիաներում կատարելու փորձեր, ուսումնասիրելու կենդանիներին  և դրանց առանձնահատկությունները, այլև մասնակցելու դաշտային պրակտիկաների, որոնց շնորհիվ ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ամրապնդվում են գործնական փորձերով:

 

Ավագ լաբորանտն ապագա դիմորդներին զգոնության և ուշադրության կոչ արեց. « Անընդհատ որոնեք ու փնտրեք նորը, դեռևս չբացահայտվածը, մասնակցեք սեմինար-քննարկումների, գիտաժողովների, ճանապարհորդեք, ծանոթացեք ու շփվեք փորձով ու գիտելիքներով հարուստ մարդկանց հետ: Այս ամենի շնորհիվ հետաքրքիր և բազմաբղետ կանցնի ձեր ուսանողական կյանքը»:

 

Աշակերտներից Արարատ Գևորգյանին կենսաբանությունը  հետաքրքրել է դեռ մանկուց. «Կենսաբանությունը մյուս առարկաներից  էապես տարբերվում է, ինձ հետաքրքրում  են կենդանիների վարքագիծը, առանձնահատկությունները,- ասաց Արարատը և հավելեց,- իսկ մասնագիտության ընտրության հարցում դեռևս չեմ կողմնորոշվել:  Չգիտեմ՝ ընտրեմ Կենսաբանությունը՝ որպես գիտություն, թե բժշկությունը»:

 

Իսկ Կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանն անդրադարձավ Հայկական լեռնաշխարհին բնորոշ կուսածին մողեսներին.

«Սրանք երկու երկսեռ տեսակների խաչասերման արդյունքում ստեղծված մողեսներն են: Կուսածին մողեսների գոյությունը պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով»:

 

Ընդ որում՝ բացահայտված է կուսածին մողեսների 4 տեսակ, որոնց թիվն ավելանում է:

 

Առաքելյանը խոսեց նաև վերոնշյալ մողեսների վարքագծի, բնավորության և այլ հատկությունների մասին: «Արու մողեսները չեն տարանջատում իրենց տարածքը, բայց եթե հայտնվում է ուրիշ մողես, սկսվում  է պայքար»:

 

Ապագա դիմորդներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստացան հարցուպատասխանի միջոցով:

 

Հիշեցնենք, որ  համալսարանականների՝ դպրոցներ այցելությունները, ինչպես նաև ԵՊՀ հյուրընկալությունները շարունակվում են: 

 

Այս ամենի  նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային երեք հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է հարցման կարգով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։