01.02.2020 | 
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆՁՆՎԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՀՍԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆՁՆՎԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
ԾԻԳ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել էին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ` ծանոթանալու «Կրթական ծրագրերի կենտրոն» ՆՄՀ-ի և ԵՊՀ-ի կողմից ֆինանսավորվող «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծման» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքներին:

Ysu.am-ն ավելի վաղ անդրադարձել էր ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից ներկայացված «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի ստեղծման» ու «Դեղերի որակի հետազոտման և մոնիտորինգի»՝ դեղագետ-վերլուծաբանների պատրաստման մագիստրոսական ծրագրին, որն արժանացել էր հավանության և ստացել 600.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում, որից 540.000 ԱՄՆ դոլարը տրամադրել է Համաշխարհային բանկը, իսկ 60.000-ը համաֆինանսավորել է ԵՊՀ-ն:

Նշենք, որ վերոնշյալ ծրագրի նպատակն է միջազգային չափորոշիչներին համապատասխան դեղագետ-վերլուծաբան (անալիտիկ) մասնագետների պատրաստումը, ինչը նախատեսում է ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում ժամանակակից վերլուծական սարքավորումներով համալրված գիտաուսումնական լաբորատորիայի ստեղծում և դրա հենքի վրա դեղանյութերի կառուցվածքային հետազոտությունների ու դեղերի որակի հսկման, գնահատման նոր մագիստրոսական ծրագրի բացում:

ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան և վերլուծեցին ծրագրի ընթացքում կատարված աշխատանքները, խոսեցին կատարվելիք ծրագրերի մասին:



Հավելենք, որ Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիտորինգի գիտաուսումնական կենտրոնի լաբորատորիան շահագործման կհանձնվի 2020 թվականի փետրվարին, այնուհետև կստեղծվի գիտաուսումնական կենտրոն, իսկ 2021 թ. կգործի նոր մագիստրոսական ծրագիրը՝ «Դեղագետ-վերլուծաբան» մասնագիտացմամբ: