28.03.2019 | 
Ուսանողական
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԴՐԱ ԿՐԹԱԿԱՆ ԴԵՐԸ».ՍԵՄԻՆԱՐ- ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԴՐԱ ԿՐԹԱԿԱՆ ԴԵՐԸ».ՍԵՄԻՆԱՐ- ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Տեսնել անցյալն ինչպես ներկան» խորագրով միջոցառում:

Միջոցառման հեղինակն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի երրորդ կուրսի ուսանող Նազարեթ Դավայանն էր, իսկ կազմակերպիչները՝ նույն ֆակուլտետի ՈՒԳԸ-ն և Երևանի պատմության թանգարանը:

 

Սեմինար-քննարկմանը ներկա էին ԵՊՀ-ի, ինչպես նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողները և Երևանի պատմության թանգարանի ներկայացուցիչները:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ միջոցառման հեղինակ Նազարեթ Դավայանը:

Վերջինս նշեց, որ իրեն մշտապես հետաքրքրել է, թե որն է հասարակության զարգացման շարժիչ ուժը և վստահաբար հանգել է այն համոզման, որ դա հենց կրթությունն է. «Դրա ձևերը շատ են, երբեմն նման են, երբեմն՝ տարբեր: Միտված լինելով այլընտրանքային կրթության ձևերի ու դրանց արդյունավետության բացահայտմանը՝ առաջացավ այս գաղափարը. համագործակցել թանգարանի հետ և բացահայտել դրա կրթական դերը»:

 

Նազարեթը տեղեկացրեց, որ սեմինարը կազմակերպել է Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող Հասմիկ Բարխուդարյանի հետ:

 

Քննարկման ընթացքում ներկաները տեսապատկերի միջոցով ծանոթացան «ապրող»  թանգարանների պատմությանը, նորարարություններին, ծրագրերին և մեթոդներին:

 

Այն հարցին, թե ինչո՞ւ են սեմինար-քննարկման թիրախում հենց թանգարանները, Նազարեթը պատասխանեց, որ դրանք մեր հասարակության մեջ ավելի խոցելի են և անտարբերության մատնված. «Մարդիկ չեն այցելում թանգարաններ, իսկ ես՝ որպես թանգարանների ապագայով մտահոգված մարդ, ուզում եմ տեղեկացնել, թե մշակույթի պահպանման և զարգացման գործում ինչ մեծ դեր ու նշանակություն ունեն թանգարանները»:

 

 

Երևանի պատմության թանգարանի ներկայացուցիչ, արվեստաբան, հնագետ Մարինա Խաչմանուկյանը սեմինար-քննարկման ընթացքում ներկայացրեց Երևանի պատմության թանգարանի պատմությունը, գործունեությունը, նորարարական ծրագրերը, որոնց թվում էին մանկական, ուսանողական և թանգարանային անիմացիաները:


Մ. Խաչմանուկյանը նշեց մի քանի կարևոր պատճառներ, ըստ որոնց՝  պետք է այցելել  Երևանի պատմության թանգարան. «Այնտեղ ցուցադրված են քաղաքի պատմությունը, գերբը: Թանգարանն աշխատում է անգամ երկուշաբթի օրերին, և այն գուցե ամենահետաքրքիրն է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար»:

 

Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: