28.09.2017 | 
Գիտություն
ՍԵՄԻՆԱՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
ՍԵՄԻՆԱՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ
Այսօր ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Օտարները, հայերը և անկախությունը» խորագրով սեմինար-բանավեճ:

Անգլիական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացվեցին 3 զեկուցումներ՝ «Հայ ինքնությունն ու հայի խնդիրները օտարների մեկնությամբ», «Հայոց ցեղասպանության խնդիրը Օբամայի մեկնությամբ», «Արամ Րաֆֆին՝ հայ արժեհամակարգի և անկախության խնդիրների վերաբերյալ»:

 

Ինչպես նշեց Անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ Նաիրա Գասպարյանը, այս տարի առաջին անգամ էր կազմակերպվում նմանօրինակ սեմինար-բանավեճ. «Միջմշակութային հաղորդակցության բաժնի ուսանողները, ովքեր ուսումնասիրում են նաև դիվանագիտությունը, պարտավոր են իմանալ այս հարցերը, որպեսզի հետագայում գրագետ ներկայացնեն խնդիրները»:

 

Նաիրա Գասպարյանը հավելեց, որ ուսանողներն առնչվելու են նաև մասնագիտական թարգմանությունների, գրավոր և բանավոր խոսքի հետ, ներկայանալու են միջազգային ասպարեզում, ինչի համար ևս անհրաժեշտ են այս գիտելիքները:

 

Զեկուցումները հիմնականում լեզվաբանական հետազոտություններ էին: Քննարկվեցին նաև տարբեր եզրույթներ, որոնք հաճախ են հանդիպում ուսումնասիրություններում (օրինակ՝ ցեղ, ազգ, հայրենիք, ցեղասպանություն և այլն): 

Այլ նորություններ
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ
Հոկտեմբերի 18-19-ը ԵՊՀ այցելեցին Գրոնինգենի կիրառական գիտությունների Հենզի համալսարանի (Նիդերլանդներ) պատվիրության անդամները:
«ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին: