Մեկնարկեցին ծրագրի աշխատանքային երրորդ փաթեթով նախատեսված աշխատանքները, որոնք համակարգում է Բաթ Սպա համալսարանը: Աշխատանքային երրորդ փաթեթի առանցքային խնդիրն է սահմանել հետբուհական կրթության որակի չափանիշները և աստիճանաշնորհման չափորոշիչներն ու ընթացակարգերը:
Քննարկումը խթանելու նպատակով սեմինարի կազմակերպիչները (Թիմ Միդլտոնը և Ջոն Էդուարդսը գլխավոր գործընկեր Բաթ Սպա համալսարանից) առաջարկեցին համաշխարհային սրճարանի և կայծակնային ելույթի ինտերակտիվ մեթոդները:
Հայաստանյան և եվրոպական գործընկերները ներկայացրին իրենց երկրներում ընդունված գիտական կոչում շնորհելու չափորոշիչները՝ ընդգծելով գործող չափորոշիչների ուժեղ և թույլ կողմերը, փորձելով ուրվագծել Հայաստանում ասպիրանտական կրթությանը համապատասխանող ամենահիմնարար սկզբունքները: Ակտիվ քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան որակի ապահովման և բարձրացման խնդիրներին, դիտարկեցին գիտական ղեկավարի դերի կարևորությունը ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման գործընթացում, ինչպես նաև քննարկեցին ղեկավար-ասպիրանտ փոխհարաբերություններն ու դրանց արդյունավետությունը: