27.09.2016 | 
Հասարակություն
ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ. ԳՐՈՂՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ
ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ. ԳՐՈՂՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂԸ
ԵՊՀ ռուս բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետների նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Սերգեյ Դովլաթովի 75-ամյակին:

Միջոցառման սկզբում Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկանի տեղակալ Դիանա Գազարովան նշեց, որ յուրաքանչյուր տարի կազմակերպվում են միջֆակուլտետային այսպիսի միջոցառումներ. «Մենք ընտրում ենք որևէ թեմա և այն քննարկում տարբեր տեսանկյուններից: Այս անգամ որոշեցինք խոսել Սերգեյ Դովլաթովի մասին և նրա գործերը քննել ժուռնալիստական ու բանասիրական տեսանկյուններից»:

 

Այնուհետև դեկանի տեղակալը և դասախոս Լուսինե Հարությունյանը ուսանողներին ներկայացրին գրողի կենսագրությունը, ստեղծագործական ճանապարհը և ուշագրավ փաստեր:

 

Միջոցառման ընթացքում ուսանողների համար ցուցադրվեց նաև Դովլաթովի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ, որից հետո նրանք արտահայտեցին իրենց կարծիքները նրա ստեղծագործական ժառանգության մասին՝ որպես գրողի և լրագրողի: 

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։