05.10.2020 | 
Հասարակություն
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՅՍՕՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՅՍՕՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Օրակարգային 8 հարցից բաղկացած Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստը քվորում չունենալու պատճառով հետաձգվեց:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը ներկաներին տեղեկացրեց, որ չկա իրավական կարգավորում նիստերը ներկայիս պայմաններում հետաձգելու վերաբերյալ, այդ պատճառով ամեն դեպքում հրավերն ուղարկվել է:

 

Նա շնորհակալություն հայտնեց ռազմաճակատում գտնվող բոլոր զինվորներին, մասնավորապես ԵՊՀ կամավորական դասակին: Գևորգ Մուրադյանը փաստեց, որ դասախոսներից շատերն այս պահին այնտեղ են, և բոլորին բարի ծառայություն մաղթեց:

 

Հոգաբարձուների խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ այս օրերին համալսարանի խնդիրներին առնչվող հարցերը քննարկելու համար հավանաբար կհրավիրվեն առցանց նիստեր:

 

Տեղեկացնենք, որ այսօրվա նիստի օրակարգում ներառված էին ԵՊՀ ռեկտորի և Իջևանի մասնաճյուղի տնօրենի մրցույթների կազմակերպման և անցկացման հարցերը:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՉԵՆ ՉԵՂԱՐԿՎԻ.  ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ առաջին ընթացիկ (միջանկյալ) քննությունները կանցկացվեն նոյեմբերի 2-7-ը, իսկ հարգելի հիմնավորում ունեցող բացականերին կընձեռվի հնարավորություն դրանք հանձնելու իրենց համար սահմանված ժամկետում:
«ԱՅՍՕՐ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆ Է». ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը։