14.06.2017 | 
Կրթություն
ՀԱՅԱԶԳԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՀԱՅԱԶԳԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հունիսի 12-13-ը ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում դասախոսություններով հանդես եկավ ԱՄՆ-ի Ռոչեստերի համալսարանի պրոֆեսոր Սևակ Մկրտչյանը:

Երկու մասից բաղկացած «Պատահական մատրիցների տեսության ներածությունը» թեմայով դասախոսությունների ընթացքում պրոֆեսոր Մկրտչյանը ներկայացրեց պատահական մատրիցների կապը մաթեմատիկայի տարբեր ճյուղերի հետ, հայտնի ու արժեքավոր արդյունքներ, որոնք ստացվել են այդ բնագավառում հայտնի գիտնականների և իր կողմից:

 

«Պատահական մատրիցների տեսությունը հավանականությունների տեսության ժամանակակից և արագ զարգացող ճյուղերից մեկն է, կիրառություններ ունի վիճակագրության մեջ, ֆիզիկայում և մաթեմատիկայի այլ բնագավառներում»,- իր խոսքում փաստեց Սևակ Մկրտչյանը: 

Պրոֆեսորն առաջին անգամ էր ԵՊՀ-ում և մեզ հետ զրույցում փաստեց, որ տպավորված է ուսանողների ակտիվությամբ. «Այս այցը գուցե լավ առիթ լինի հետագա համագործակցությունների և նմանօրինակ սեմինարների, դասախոսությունների կազմակերպման համար»:

 

Ինչպես ներկայացրեց հայազգի պրոֆեսորը, իր այցը հայրենիք եղել է բավականին հագեցած: Նա զեկուցումով հանդես է եկել Հայկական մաթեմատիկական միության տարեկան գիտաժողովում, ապա սեմինարներ անցկացրել նույն միության նիստի ընթացքում, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում:

 

Տեղեկացնենք, որ Սևակ Մկրտչյանը սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, որի ընթացքում մասնակցել է  մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի և արժանացել մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալների, այնուհետև կրթությունը շարունակել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի): Այժմ ԱՄՆ-ի Ռոչեստերի համալսարանի պրոֆեսոր է:

 

Այլ նորություններ
2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԵՊՀ Է ԸՆԴՈՒՆՎԵԼ 2.602 ԴԻՄՈՐԴ
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ Պալեանների անվան դահլիճում անցկացվեց «Արտերկրում անվճար սովորելու 10 ամբողջական կրթաթոշակներ» խորագրով սեմինարը: