29.03.2017 | 
Ուսանողական
ՅՈԹ ՔԱՂԱՔ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՍ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՔՈՆԻ ՀԵՏ
ՅՈԹ ՔԱՂԱՔ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՍ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՔՈՆԻ ՀԵՏ
Կազմի՛ր քո տուրիստական երթուղին և մեկնի՛ր քառօրյա ուղևորության դեպի ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիայի հայտնի քաղաքներից մեկը:

Սա ոչ թե տուրիստական որևէ ընկերության սեզոնային առաջարկն է, այլ երիտասարդական նոր միջազգային ծրագիր, որին կարող են մասնակցել նաև ԵՊՀ ուսանողները: «Ընդհանուր ճակատագրի հարյուրամյակը» երիտասարդական մրցույթը հայտարարել է Ուրալի դաշնային համալսարանում գործող «Ուրալ-Եվրասիա» կենտրոնը:

 

Մրցույթն անցկացվում է ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիայի 7 քաղաքներում (Մինսկ, Երևան, Բիշքեկ, Տաշքենդ, Եկատերինբուրգ, Ալմաթի և Խուջանդ): Մասնակիցները մշակում են պատմամշակութային երթուղի դեպի նշված քաղաքներից մեկը: Երթուղին պետք է արտացոլի տվյալ քաղաքի պատմամշակութային կապը ԱՊՀ մյուս երկրների պատմության հետ՝ վերջին 100 տարվա կտրվածքով:

 

Մայիս ամսին կազմակերպիչները յուրաքանչյուր քաղաքից կընտրեն մեկական նախագիծ, որոնց հեղինակները նախ Եկատերինբուրգում կմասնակցեն թրեյնինգի, ապա կմեկնարկի էքսկուրսիոն երթուղին:

 

Այս օրերին մրցույթի կազմակերպիչները շրջում են մասնակից քաղաքներով և ծանոթացնում նախագծին: Նրանց հերթական հանդիպումն այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում: «Ընդհանուր ճակատագրի հարյուրամյակը» մրցույթը հայ երիտասարդներին ներկայացնելու էին եկել Ուրալի դաշնային համալսարանի ներկայացուցիչներ Ռուստամ Գանիևը և Վադիմ Ռուդակովը: Այցելության կազմակերպմանն աջակցել է Հայաստանի զարգացման հիմնադրամը:   

 

«Երևանցի երիտասարդներից պահանջվում է կազմել իրենց քաղաքի էքսկուրսիոն երթուղին, որը կարտացոլի մեր ընդհանուր պատմությունը: Նույնը կանեն նաև մյուս քաղաքների երիտասարդները: Բոլոր երկրների լավագույն երթուղին գծած մասնակիցները Եկատերինբուրգում միմյանց կփոխանցեն իրենց երթուղիները: Դուք այստեղ կդիմավորեք ձեր հյուրերին, ձեզ էլ նրանք իրենց երկրում կդիմավորեն»,- նշեց Վադիմ Ռուդակովը:

 

Զբոսաշրջային մրցույթի մասնակցության, պայմանների, ժամկետների մասին մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել «Ուրալ-Եվրասիա» կենտրոնի կայքում:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: