13.03.2018 | 
Կրթություն
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈԼՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈԼՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ մեկնարկում է նոր ծրագիր զբոսավարությամբ զբաղվողների համար:

«Guides’ skills» (Զբոսավարների հմտություններ) խորագիրը կրող ծրագրի նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին ձեռք բերելու զբոսավարի հմտություններ, ինչպես նաև օգնել նրանց կազմակերպել և իրականացնել տուրեր:

 

«Ծրագրի միջոցով կկարողանանք զբոսավարների մասնագիտական հմտությունների մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել, ստեղծել փոխգործակցության հարթակ և կապ ապահովել  երիտասարդների և ոլորտում առաջատար մասնագետների միջև»,- ծրագրի մասնակիցներին ասաց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ և ծրագրի հեղինակ Անի Հակոբյանը:

 

Վերջինս փաստեց նաև, որ ծրագիրն իրականություն է դարձել ֆակուլտետի ՈՒԳԸ-ի, «Գալուստ Գյուլբենկյան» և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամների համագործակցության արդյունքում:   

 

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի երևանյան համակարգող Գայանե Աղայանն ասաց, որ «Guides’ skills»-ն այն հաջողված ծրագրերից է, որը միանգամից հավանության է արժանացել:

 

 

Անի Հակոբյանը նշեց, որ ծրագրի բովանդակային մասն ապահովելու են ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դասախոսները՝ ի դեմս ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանի:

 

«Մենք միշտ այն ուսանողների կողքին ենք, ովքեր ցանկություն ունեն սովորելու: Աշխարհն այսօր պահանջում է գիտելիք, կարողություն և հմտություն: Ամեն ինչ կանենք, որ դուք ոլորտում լինեք հմուտ և պրոֆեսիոնալ, բայց գործի մեծ մասը կախված է ինքնուրույն աշխատանքից»:

 

Հանդիպման ընթացքում Անի Հակոբյանն ասաց, որ յուրաքանչյուր դասախոսությունից  հետո ժամանակ կտրամադրվի նաև գործնական հատվածին, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց կազմած տուրերը և կպատմեն վանական որևէ համալիրի մասին. «Տեղեկացնենք, որ յուրաքանչյուր բանախոս իր դասախոսությունից հետո կկազմի 15 հարց, որոնք մասնակիցներին կտրվեն դասընթացի ավարտին, այսինքն՝ մոտավորապես կստացվի հարյուր հարց»:

 

ՈՒԳԸ նախագահը տեղեկացրեց, որ թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան գործնականում կիրառելու իրենց գիտելիքները՝ մասնակցելով համագործակցող կազմակերպությունների կողմից իրականացվելիք տուրերին:

 

Տեղեկացնենք, որ դասընթացը կմեկնարկի մարտի 15-ին:

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
«ԳԵԹ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՈԽԵԼՆ ԱՐԴԵՆ ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է». «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒ ՄՈՒԹ ԿՈՂՄԵՐԸ
Ես Վարդուհի Մարգարյանն եմ: Սովորել եմ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում և մասնակցել «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրին ու աշխատել եմ որպես հատուկ մանկավարժ-հոգեբան Արմավիրի մարզի Վանանդի միջնակարգ դպրոցում: