07.03.2018 | 
Քաղաքականություն
ԵՊՀ-ՈՒՄ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվեցին նաև 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի արդյունքները:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց լուծարքային շրջանին վերաբերող տվյալները և ամփոփեց արդյունքները:

 

Ա. Գրիգորյանը նշեց, որ նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առկա ուսուցման համակարգում լուծարքային շրջանն իրականացվել է երկու փուլով: Բակալավրիատում 2-րդ լուծարքից հետո պարտք է մնացել 934 ուսանող, որից 878-ն ունեն մինչև 12 կրեդիտ պարտք:

 

«Հեռացման են ենթակա միայն բանակի տարկետումով ընդունվածները՝ 12 ուսանող, ինչպես նաև 13 և ավելի կրեդիտի պարտք ունի 56 ուսանող: Եվս 5 ուսանող, որից 4-ը նշված 56-ի կազմում են, մինչև 12 կրեդիտով պարտքները երկու անգամ վերահանձնելու հնարավորություն է ունեցել, սակայն վերջիններս տապալել են քննաշրջանը: Արդյունքում հեռացման ենթակաների ընդհանուր թիվը կազմում է 72: Մագիստրատուրայում 13 և ավելի կրեդիտով պարտք ունի 1 ուսանող, իսկ 9-ն էլ՝ 5-ից ցածր միավոր»,- ասաց պրոռեկտորը և հավելեց, որ նախորդ կիսամյակում հեռացվածների տվյալների հետ համադրության արդյունքում հեռացվողների ընդհանուր թիվը կազմել է 192:

 

Ա. Գրիգորյանը խոսեց հեռակա ուսուցման համակարգի լուծարքային շրջանի մասին՝ շեշտելով, որ գործընթացն ընթանում է բնականոն ձևով: Նա պատասխանեց նաև ռեկտորատի անդամների հարցերին:

 

 

Ռեկտորը ներկայացրեց բուհի ուսումնական գործընթացի վերաբերյալ իր դիտողությունները և համապատասխան հրահանգներ տվեց:

 

Այնուհետև Ա. Սիմոնյանն անդրադարձավ բուհում ծխելու դեմ պայքարի խստացման հարցին և նշեց, որ բոլոր օրինախախտները կհեռացվեն: Կթարմացվի ծխարանների գույքը, և միայն նշված վայրերում կթույլատրվի ծխախոտի օգտագործումը:

 

Ռեկտորատի անդամները քննարկեցին մի շարք այլ ընթացիկ հարցեր:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունեց բուհի ուսումնական գործընթացի կառավարման «Supervision» էլեկտրոնային ծրագրի աշխատակիցներին:
«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԼԻՆԵԼՆ Է». ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ՝ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՀՅՈՒՐ
Այսօր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը հյուրընկալել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: