10.07.2017 | 
Հասարակություն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ
Համառուսական ուսանողական սոցիալական նախաձեռնությունների մրցույթի հաղթողների և ծրագրի համակարգողների պատվիրակությունը Հայաստանում կազմակերպված փորձի փոխանակման այցի շրջանակներում քննարկեցին ԵՊՀ-ի հետ համագործակցության հեռանկարները:

Հուլիսի 2-8-ը Հայաստանում տեղի ունեցավ ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի կողմից կազմակերպված Սոցիալական նախաձեռնությունների համառուսաստանյան ակսելերատորի (Всероссийский Акселератор социальных инициатив - RAISE) մրցույթների հաղթողների փորձի փոխանակման այցը:

 

Սոցիալական նախաձեռնությունների ակսելերատորը նպատակ ունի աջակցել սոցիալական խնդիրների լուծմանը և քաղաքացիական հասարակության կայացմանը միտված ուսանողական նախաձեռնություններին: Ակսելերացիոն շրջանի ավարտին Մոսկվայում կազմակերպվում են մրցույթի եզրափակիչ միջոցառումներ, և ժյուրիի կողմից ընտրված հաղթող թիմը պարգևատրվում է արտերկրյա փորձի փոխանակման այցով:

 

Այս տարի RAISE-ի պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի ռազմավարական նախաձեռնությունների և կազմակերպական զարգացման ինստիտուտի ակադեմիական կրթական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն, սոց. գիտ. թեկնածու Իննա Գազիևան: Պատվիրակության կազմում էին ակադեմիայի Նիժնի Նովգորոդի կառավարման ինստիտուտի, Ուրալի կառավարման ինստիտուտի և Կիրովի մասնաճյուղի թիմերի ներկայացուցիչներ:

 

Հյուրերը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ՀՀ-ում սոցիալական ձեռներեցությանը նվիրված քննարկմանը, այցելեցին Հայաստանի սոցիալական ձեռներեցների ասոցիացիա, սոցիալական նախագծերի ինկուբատոր, ինչպես նաև սոցիալական գործող ձեռնարկություններ:

 

Ծրագրի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնում, ծանոթացավ ԵՊՀ-ում գործող ISTC կենտրոնի աշխատանքներին: ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը հյուրերին ներկայացրեց նաև ձեռներեցության խթանմանն ուղղված նախաձեռնությունները, քննարկվեցին հետխորհրդային տարածքում ուսանողների ձեռներեցության, մասնավորապես սոցիալական ձեռներեցության զարգացման առանձնահատկությունները, ինչպես նաև միջբուհական համագործակցության հնարավորությունները:

Այլ նորություններ
ԷՄԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ. «ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ»
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստում նշվեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանի 70-ամյակը:
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի բացման արարողությունը: