06.12.2018 | 
«ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԵՊՀ-ՈՒՄ
«ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ մեծ դահլիճում ՈՒԽ-ի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Արի մրցենք» համերգ-մրցույթը:

Մրցույթն արդեն ավանդական բնույթ է կրում,  և ամեն տարի առավել մեծ քանակությամբ ուսանողների է ներառում:

Մրցույթի հիմնական նպատակն է բացահայտել համալսարանի տարբեր ֆակուլտետների տաղանդավոր ուսանողներին, որոնք հետագայում դառնալու են համալսարանական տարբեր միջոցառումների և համերգների մասնակիցը:

 

Հաղթողներին որոշելու համար կազմվել էր ժյուրի, որի անդամներն էին «Երգող համալսարանական-2014» և «Երգող համալսարանական-2017»-ի հաղթողներ Գայանե Ավդալյանն ու Անահիտ Հակոբյանը, «Իքս ֆակտոր» նախագծի մասնակից Մարիամ Ադամյանը:

Մրցույթի սկզբում ուսանողները հանդես եկան  ժողովրդական կատարումներով: Հնչեցին ժողովրդական սիրված երգեր՝ «Դուն իմ մուսան ես», «Շորորա», «Խեղճ մշեցին» և այլն:

 

Այնուհետև սկսվեց մրցույթի երկրորդ փուլը, որի ժամանակ ուսանողները հանդես եկան տարբեր  կատարումներով:

 

Մրցույթի արդյունքները պարզ կդառնան «Արի՛ մրցենք» առաջնության մրցանակաբաշխության ժամանակ: