17.11.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԸ
Համալսարանականների հյուրն էր Մոսկվայում Իսպանիայի Թագավորության գլխավոր հյուպատոս Իստիար Տաբոադան:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հանդիպեցին հյուպատոս Իստիար Տաբոադայի հետ:

 

Հյուրին նախ ողջունեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ով ուսանողներին ներկայացրեց նաև Իստիար Տաբոադայի կենսագրության որոշ մանրամասներ:

 

«Մեզ համար պատիվ է հյուրընկալել Ձեզ Մայր բուհում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար մեծ նշանակություն ունեն միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև դիվանագիտական մեծ փորձառություն ունեցող պաշտոնյաների հետ հանդիպումները»,- նշեց Գեղամ Պետրոսյանը:

 

Դեկանն անդրադաձավ նաև հայ-իսպանական հարաբերություններին՝ կարևորելով երկու երկրների միջև առկա դիվանագիտական կապերի զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր քայլերը:

 

«Ես առաջին անգամ եմ Հայաստանում և պետք է ասեմ, որ տպավորված եմ հայ ժողովրդի բարեկամական ու ջերմ վերաբերմունքից: Ինձ համար նույնպես պատիվ է և միաժամանակ հաճելի է գտնվել Հայաստանի գլխավոր կրթօջախում»,- ասաց տիկին հյուպատոսը և հավելեց, որ ուսանողների հետ հանդիպումը կարևոր է կրթական ոլորտում համագործակցության ընդլայնման տեսանկյունից:

 

Իստիար Տաբոադան խոսեց հյուպատոսի և ընդհանրապես դիվանագիտական աշխատանքի դժվարությունների և յուրահատկությունների մասին, անդրադարձավ հայ-իսպանական քաղաքական, տնտեսական և դիվանագիտական կապերին, ինչպես նաև կրթական ծրագրերին, մասնավորապես «Erasmus» նախագծին:

 

Ելույթից հետո ուսանողների և բանախոսի միջև հետաքրքիր ու ակտիվ զրույց ծավալվեց: Ապագա միջազգայնագետները և դիվանագետներն անգլերենով ու իսպաներենով մի շարք հարցեր ուղղեցին հյուպատոսին:

Այլ նորություններ
ԱՄՓՈՓՎԵՑ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ-2017»-Ը
«Ունիվերսիադա» միջբուհական մարզամշակույթային և ինտելեկտուալ մրցույթում ԵՊՀ-ն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
50 ՏԱՐԻ ՄԵԶ ՀԵՏ ԵՎ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մհեր Ջուլհաճյան-50» խորագրով միջոցառումը: