09.05.2007 | 
Հասարակություն
ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան գոյամարտում զոհված համալսարանականների հուշարձաններին Մայիսի 9-ի վաղ առավոտյան արդեն թարմ ծաղիկներ էին դրված:

Թարմ ծաղիկներն ու ծաղկեպսակները հուշարձաններին դրել էր ԵՊՀ վարչական կազմը` ռեկտորի գլխավորությամբ:

«Արդեն ավանդույթ դարձած այս արարողությունը նախ եւ առաջ մեր հարգանքի տուրքն է Հայրենական մեծ պատերազմի եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհվածների հիշատակին: Սա ազգային հպարտություն ներշնչող այն օրերից մեկն է, որը նաեւ գալիքի համար է շատ կարեւոր: Հաղթանակները ոչ միայն կոփում են մարդկանց, այլ նաեւ ազգերի մեջ հարատեւության գաղափարներ են սնուցում: Հետեւաբար ամեն մարդ եւ ամեն ազգ պետք է այսպիսի հաղթանակի օրեր ունենա»,- ասաց ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը:

«Բոլոր հաղթանակներն ապագայի գրավականներ են: Ես կարծում եմ, որ մայիսի 9-ի այս հաղթական օրն էլ մեր ժողովրդի գոյատեւման եւ հետագա զարգացման գրավականն է»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ հուշարձաններին ծաղիկներ դնելուց հետո ԵՊՀ անձնակազմը ուղեվորվեց Հաղթանակի զբոսայգի` Անհայտ զինվորի գերեզմանին եւս ծաղկեպսակ դնելու:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
ԵՊՀ աշխատողների, նրանց ընտանիքների և ուսանողների հանգիստը կազմակերպելու նպատակով հուլիսի 13-ից սկսվում է Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում սենյակների ամրագրման գործընթացը։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ՝ համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար: