22.11.2017 | 
Կրթություն
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:

Սեմինար-դասընթացը կազմակերպվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «2mindS» ընկերության համագործակցության շրջանակում: Նպատակն է մասնակիցներին ներկայացնել, թե ինչ է անհրաժեշտ հաղթող թիմ ունենալու համար, որտեղ ու ինչպես փնտրել թիմակիցների և ինչպես գնահատել թիմի կենսունակությունը:

 

Դասընթացի սկզբում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին, ասաց, որ եռօրյա դասընթացի բանախոսները կլինեն «2mindS» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մարիամ Համբարձումյանը և ընկերության համահիմնադիր ու բիզնեսի զարգացման գծով տնօրեն Գայանե Գրիգորյանը. «Վստահեցնում եմ, որ մենք համագործակցում ենք ոլորտի առաջատարների հետ և ցանկանում ենք, որ դուք առավելագույնը ստանաք այս դասընթացից»:

 

Մարիամ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում փաստեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես ստարտափները սկսել են մեծ թափով զարգանալ. «Այս ոլորտում պետք է հաշվի առնել, որ սկզբում ստարտափով զբաղվողը պետք է որոշի՝ ինքը թիմ է կազմելու և որպես գործատու է հանդես գալո՞ւ, թե՞ փորձելու է անդամակցել արդեն ձևավորված ստարտափ թիմերին: Եվ մեծ հույս ունեմ, որ մեր դասընթացն էլ կարող է որոշիչ լինել ու կողմնորոշել մասնակիցներին»:

 

Դասընթացավարը մասնակիցներին տեղեկացրեց, որ միջոցառման ավարտին հավաստագրեր կստանան այն մասնակիցները, ովքեր ակտիվորեն կմասնակցեն բոլոր երեք օրերին էլ, կներգրավվեն գործնական աշխատանքների մեջ և արդյունքում բավարար արդյունքներ կգրանցեն:

 

Դասընթացի ընթացքում բանախոսը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչ է ստարտափը, ինչպես պետք է սկսել այն, որ դեպքում պետք է թիմ ստեղծել, ինչ է պետք դրա համար ու ինչ պատասխանատվություն ու պարտականություններ է դա ենթադրում. «Ինչպես սահմանել է Էրիկ Ռիսը, ստարտափը մարդկային ինստիտուտ է (ոչ ֆորմալ խումբ, գրանցված ընկերություն), որն աշխատում է ստեղծել նոր արտադրանք կամ մատուցել նոր ծառայություն անորոշ, այսինքն՝ արագ փոփոխվող միջավայրում»:

 

Բանախոսը մեզ հետ զրույցում հույս հայտնեց նաև, որ դասընթացի արդյունքում մասնակիցները ոչ միայն նոր գիտելիքներ կստանան, այլև թիմեր կձևավորեն և ակտիվ աշխատանք կծավալեն:

Այլ նորություններ
ԱՊԱԳԱ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԸ ՅՈՒՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար վարպետության դաս անցկացրեց Վրաստանի համաժամանակյա (синхрон) թարգմանիչների (գիտաժողովային) միության հիմնադիր Գոգա Ասկուրավան:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց հայաստանյան բուհերի ուսանողական կառույցների և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: