22.09.2017 | 
Հասարակություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առթիվ համալսարանականներն արժանացել են ՀՀ բարձր պարգևների:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ տնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներում արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար այս բնագավառների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների:

 

Մասնավորապես երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շիրազ Մարգարյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

 

«Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք»,- նշված է ՀՀ նախագահի ուղերձում:

Այլ նորություններ
ԿԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՑ ԴԱՍԸ ԵՊՀ-ՈՒՄ ՎԵՐԱԾՎԵՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԻ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների հետ։
ՉԻՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՎՈՐՈՒՄ. ՆԱԽԱԴԵՊԸ ՉՈՒՆԵՑՈՂ ՄՐՑՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ: