14.03.2018 | 
Գիտություն
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳԸ. ԻՆՉՈ՞Վ ԷՐ ՆԱ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՏԵՍՈՒԹՅԱՆԸ
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳԸ. ԻՆՉՈ՞Վ ԷՐ ՆԱ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՏԵՍՈՒԹՅԱՆԸ
Սթիվեն Հոքինգը գիտական աշխարհի ամենահայտնիներից մեկն էր: Նրա մասին գրվել են գրքեր ու հոդվածներ, նկարահանվել են ֆիլմեր:

Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով, բայց  անսահմանափակ մտքի տեր գիտնականը կարողացավ անել գրեթե անհնարինը՝ բացատրեց տիեզերքը որքան հնարավոր է պարզ ու մատչելի՝ այն հասանելի դարձնելով անգամ երեխաներին:

 

Թեպետ Հոքինգի կենսագրությունը գիտական բանաձևերով հարուստ չէր, բայց վերջինիս՝ տիեզերքի, մասնավորապես սև խոռոչների ծագման և կառուցվածքի ենթադրությունները  մինչ այս պահը շարունակում են մնալ գիտական աշխարհի ուշադրության կենտրոնում:

 

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Էմիլիա Կարապետյանը Սթիվեն Հոքինգի անվան հետ է ասոցացնում հատկապես 80-90-ական թվականները: Այդ ժամանակ սև խոռոչների գոյության մասին աստղագետի ենթադրությունները գիտական աշխարհում իսկական իրարանցում առաջացրին: Ասվածը գիտաֆանտաստիկ գրականության սցենարի էր նման: Նորարար տեսության մասին մարդկանց հարցերն անսպառ էին, հետաքրքրության ալիքը՝ բարձր:

 

Ամենամեծ ներդրումներից մեկը, որ Հոքինգն արել է աստղաֆիզիկայի բնագավառում,  վերջինիս  հանդեպ հետաքրքրասիրության ընդլայնումն էր ոչ միայն գիտնականների, այլև սովորական մարդկանց՝ ընդհուպ երեխաների շրջանում:

 

Սև խոռոչը կլանիչ է: Ըստ Հոքինգի՝ յուրաքանչյուր տիեզերական մարմին ունի իր միջուկը, որից մինչ այժմ անբացատրելի կերպով դուրս է գալիս ճառագայթում: Այդ ճառագայթումը ստեղծում է գրավիտացիոն դաշտ, որը դեպի իրեն է ձգում տիեզերքում առկա մարմինները:

Հոքինգը տիեզերական շատ երևույթներ փորձում էր բացատրել հենց նրանց միջուկում առկա սև խոռոչներով, ինչպես, օրինակ, տիեզերքում առկա մարմինների  փոփոխականությունը:

 

Վիկտոր Համբարձումյանն առաջարկում էր հակառակ տեսությունը: Մեծ գիտնականը կարծում էր, որ իրականում տեղի է ունենում հակառակ երևույթը. մարմինները ոչ թե կլանվում, այլ դուրս են նետվում այդ խոռոչից: Բացի դրանից՝ Վիկտոր Համբարձումյանն  առաջ է քաշել գերխիտ նյութի վարկածը. տիեզերքն առաջացել է գերխիտ նյութից, որի հիմքում էլ դրվում է մեծ պայթյունը: Համբարձումյանը միանշանակ չէր վերաբերվում նաև այն վարկածին, որ ամեն ինչի հիմքում կա սև խոռոչ:

 

Վիկտոր Համբարձումյանի՝ Գալակտիկաների ակտիվ միջուկների (AGN) տեսությունը գիտական աշխարհում նույնքան իրարանցում առաջացրեց, ինչքան Հոքինգի սև խոռոչների տեսությունը: Ըստ այդ տեսության՝ գալակտիկաների  դրսևորած ակտիվությունն ու վարքագիծը  պայմանավորված են վերջիններիս միջուկով:Միջուկն է թելադրում գալակտիկայի վարքը:

 

Բոլորովին այլ հարց է, թե ուր կտանեն ոչ թե սև խոռոչի մասին տեսությունները, այլ երևույթի դիտարկումն ու բանաձևումը: Ֆիզիկան և աստղագիտությունը փորձարարական գիտություններ են, և այն օրենքները, որոնք գործում են երկիր մոլորակի վրա, հնարավոր չեն իրագործել տիեզերքում:

 

Այլ նորություններ
«ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԿԱՆԽՈՐՈՇԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ». ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, ԴՈՑԵՆՏ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կառլեն Խաչատրյանի ներկայացրած «Պետության ինստիտուտների կայացվածությունը ` որպես տնտեսական աճի ապահովման հիմնական գործոն» գիտական թեման արժանացել է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման:
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿԱԹՎԱԾԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆՇԱՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետազոտողներն արտասահմանցի գործընկերների հետ մշակել են ողնուղեղի վրա ազդելու ալգորիթմ, որը օգնում է կաթվածահար եղած կենդանիներին վերականգնել իրենց վերջույթների շարժողունակությունը: Տեխնոլոգիան արդեն փորձարկված է կրծողների ու պրիմատների վրա: