ԵՊՀ ուսանողական խորհուրդն արդեն 23 տարեկան է: Ուսանողական կառույցի հիմնադրման օրը հանդիսավորությամբ նշելու համար կազմակերպված տոնակատարությունների շարքում ամենահանդիսավորը համերգ-մրցանակաբաշխությունն էր, որին ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, բոլոր ժամանակների ուսխորհրդականներ և ուսանողներ:
ԵՊՀ պրոռեկտորը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով բոլորին տոնի կապակցությամբ, հպարտությամբ հիշեց, որ 23 տարի առաջ ինքը նույնպես եղել է հիմնադիր համագումարի պատվիրակ և ուսանողական կառույցի ստեղծման մասնակից:
«Անկեղծ ասած, այն ժամանակ լավ չէի գիտակցում պահի լրջությունը և չէի էլ կարող պատկերացնել, որ մի օր հնարավորություն կտրվի որպես պրոռեկտոր շնորհավորելու այս կարևորագույն կառույցի բոլոր անդամներին: Տարբեր սերունդներ տարբեր ձևով են ձևակերպել Ուսանողական խորհրդի էությունը, և ես համոզված եմ, որ ներկայիս կազմը նորովի և էլ ավելի հետաքրքիր ձևերով կպատասխանի բոլոր մարտահրավերներին»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը նույնպես շնորհավորեց բոլոր ժամանակների ուսխորհրդականներին և փաստեց, որ այս 23 տարիների ընթացքում ՈՒԽ-ն ձեռք է բերել պատկառելի հարգանք և հեղինակություն. «Մենք կփորձենք հավուր պատշաճի շարունակել նախորդ սերունդների գործը և ունենալ այնպիսի ուսանողական կառույց, որը բոլոր ուսանողների համար կդառնա հարթակ՝ ինքնադրսևորվելու, ինքնաարտահայտվելու և հաջողության հասնելու համար»:
Համերգ-մրցանակաբաշխության ընթացքում ամփոփվեցին նաև «Երգող համալսարանական-2017», «Պարող համալսարանական-2017» և «Ասմունքող համալսարանական-2017» մրցույթների արդյունքները: Ստորև ներկայացնում ենք այդ մրցույթներում մրցանակային տեղեր գրաված ուսանողների անունները.
«Ասմունքողհամալսարանական-2017»-իհաղթողներ՝
Հռիփսիմե Մանուկյան - 1-ին հորիզոնական
Նոռա Հայրապետյան - 2-րդ հորիզոնական
Թամարա Սաղաթելյան -2-րդ հորիզոնական
Սուրեն Թադևոսյան - 3-րդ հորիզոնական
Սիլվի Տիգրանյան - 3-րդ հորիզոնական
Սանասար Գրիգորյան - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ
«Պարողհամալսարանական-2017»-ի ազատ ոճի հաղթողներ՝
Զեմֆիրա Եգանյան - 1-ին հորիզոնական
Կելլի Կուլիկովա - 2-րդ հորիզոնական
Նարե Դովլաթյան - 2-րդ հորիզոնական
Մարի Վարդանյան - 3-րդ հորիզոնական
Անուշ Արսենյան - 3-րդ հորիզոնական
Սոնա Գրիգորյան - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ
«Պարողհամալսարանական-2017»-ի ժողովրդական ոճի հաղթողներ՝
Անի Պողոսյան - 1-ին հորիզոնական
Սոնա Գրիգորյան - 2-րդ հորիզոնական
Ասյա Թադևոսյան - 2-րդ հորիզոնական
Սյուզի Նազարյան - 3-րդ հորիզոնական
Հասմիկ Գրիգորյան - 3-րդ հորիզոնական
Մերի Գևորգյան - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ
«Երգողհամալսարանական-2017»-ի ազատ ոճի հաղթողներ՝
Անահիտ Հակոբյան - 1-ին հորիզոնական
Աղավնի Խաչիկյան - 2-րդ հորիզոնական
Լիա Հայկյանց - 2-րդ հորիզոնական
Անի Գորազյան - 3-րդ հորիզոնական
Գալինա Կարապետյան - 3-րդ հորիզոնական
Գևորգ Արշակյան - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ
«Երգողհամալսարանական-2017»-ի ազգային ոճի հաղթողներ՝
Գագիկ Մաշինյան - 1-ին հորիզոնական
Լիանա Պողոսյան - 2-րդ հորիզոնական
Անի Սիսակյան - 2-րդ հորիզոնական
Մարիամ Մելքոնյան - 3-րդ հորիզոնական
Լիլիթ Ալթունյան - 3-րդ հորիզոնական
Նարե Վարդումյան - «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ
Տեղեկացնենք, որ հաղթողների մրցանակները հանձնեցին տվյալ մրցույթների ժյուրիի անդամները, ովքեր էլ արժանացան շնորհակալագրերի:
Միջոցառման ընթացքում վերոնշյալ մրցույթների մասնակիցները հանդես եկան երգի, պարի և ասմունքի կատարումներով: