11.07.2016 | 
Ուսանողական
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ-2016»-Ը
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ-2016»-Ը
Հուլիսի 12-18-ը ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում կազմակերպվում է արդեն ավանդույթ դարձած «Ուսանողական ռազմական բանակում» ծրագիրը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից իրականացվող, ՀՀ ՊՆ աջակցությամբ ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ կազմակերպվող ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների մարտական պատրաստության վիճակի բարելավմանը, ռազմագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների զարգացմանը, ինչպես նաև բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը:

 

Ծրագրի շրջանակներում համալսարանականներից, Արցախի և Ջավախքի ուսանողներից կազմված ԼՂՀ ՊԲ պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների համար կանցկացվեն ռազմագիտական տեսական և գործնական պարապմունքներ, ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ:

 

Դասախոսությունների, սեմինար-քննարկումների միջոցով ուսանողները կտիրապետեն Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական, էթնիկական, սոցիալ-տնտեսական իրավիճակին, փոխհարաբերություններին և հեռանկարներին:

 

Կկազմակերպվեն նաև հանդիպումներ ԼՂՀ պաշտպանության բանակի ՊՇ հրամանատարական կազմի, ռազմական ոլորտի փորձագետների և Արցախյան պատերազմի ազատամարտիկների հետ: Նախատեսվում է նաև ուխտագնացություններ դեպի Արցախի սրբավայրեր:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: