23.04.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹԻՆ
Երևանի պետական համալսարանի ուսանողներն այսօր մասնակցեցին ջահերով երթին դեպի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Երթը կազմակերպել էր ԵՊՀ ուսանողական խորհուրդը: ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՊՀ ուսանողները գրեթե ամեն տարի մասնակցել են ջահերով երթին, սակայն այս անգամ նախաձեռնությունը հենց Ուսանողական խորհրդինն էր:



Ժամը 18:00-ին ուսանողները հավաքվեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ու երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ ստացան իրենց ջահերը: Ազատության հրապարակից ջահերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու միացան հայության այն մեծ խմբին, որոնք տարիներ շարունակ ապրիլի 23-ն օգտագործում են որպես մի առիթ՝ իրենց ձայնն ու կարծիքը լսելի դարձնելու համար։



Բացի ջահերից՝ ակտիվ ուսանողներն իրենց հետ տանում էին ՀՀ և Արցախի Հանրապետության դրոշները։ Երթն ուղեկցվում էր հայրենասիրական երգերով։

Երթին մասնակցում էին նաև ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդական, սկաուտական կազմակերպությունների անդամներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, զբոսաշրջիկներ:



Նրանք ջահերով, մոմերով, եռագույն դրոշներով բարձրացան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն սրբադասվածներին։

Երթն ավարտվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, որտեղ երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին 20-րդ դարասկզբի ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Բարձրագույն կրթության հիմնախնդիրները, առկա մարտահրավերներն ու դրանց հնարավոր լուծումները բարձրագույն կրթության զարգացման ռազմավարությունում» թեմայով քննարկում:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԵԱՏՄ ՀՆԳԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵԱՏՄ հնգամյակին նվիրված միջոցառում, որի բանախոսն էր ԵԱՏՄ հանձնաժողովի ինտեգրացիայի և զարգացման հարցերով վարչության պետի տեղակալ Գոհար Բարսեղյանը։