28.07.2014 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
ՃԱՄԲԱՐ-ԲԱՆԱԿՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ
ՃԱՄԲԱՐ-ԲԱՆԱԿՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ
Հուլիսի 27-ին ԵՊՀ ուսանողները մեկնեցին Հադրութի շրջանի Տող գյուղ:

Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերը Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային  և աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ և այլն:  Այս անգամ ծրագրի իրականացման հիմնական վայրը ընտրվել է Հադրութի շրջանի Տող գյուղը, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնը և Ուսանողական խորհուրդը կազմակերպում են ուսանողական վրանային ճամբար-բանակում, որին մասնակցում են նաև Արցախցի  ուսանողներն ու Կովսականի երիտասարդները:

 

Նախաձեռնության նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները, մեկ հարկի տակ համախմբել Արցախի խնդիրներով մտահոգ երիտասարդներին, ովքեր տեսակետների և փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման միջոցով կամրապնդեն համագործակցության կապեն ու կնախաձեռնեն նոր ծրագրեր:  Ճամբարի վրանային պայմանները լավագույնս կօգտագործվեն  ռազմա-հայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի և թիմային հոգու խթանման համար:

 

Ճամբարի ծրագրով նախատեսված են նաև մի շարք դասախոսություններ ու սեմինարներ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախի պատմության և Ղաբարաղի հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ:

 

Հուլիսի 27-ին Արցախի Հադրութի շրջան մեկնելիս ճամբարի մասնակիցները այցելեցին Խնձորեսկ՝ Մխիթար սպարապետի գերեզման: Ճամբարականները առաջիկա օրերին նախատեսում են այցելել նաև Սուրբ Կատարո վանք, որը գտնվում է Դիզափայտի լեռան գագաթին, Ազոխի քարանձավներ, Ամարաս վանք, Տիգրանակերտ, իսկ վերադարձին՝ Շուշի Ղազանչեցոնց եկեղեցի:

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Անահիտ Խուդավերդյանը փոխանակման ծրագրով այժմ սովորում է Կահիրեում: Մեզ հետ զրույցում Անահիտը պատմել է մասնագիտության ընտրության, ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, երկու երկրների փոխառնչության և հայկական ավանդույթներով Ամանորն այնտեղ նշելու մասին: