06.12.2017 | 
Ուսանողական
ԱՎԱՐՏՎԵՑ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԽԱՂԻ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի միջբուհական առաջնության եզրափակիչ փուլը:

ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված խաղին մասնակցում էին թիմեր ԵՊՀ-ից, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից և այլ բուհերից:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ Ամալյա Սողոմոնյանը, ով մասնակիցներին մաղթեց հետաքրքիր և դիտարժան խաղ:

Ինտելեկտուալ խաղը վարում էր սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

 

«ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովը պարբերաբար է կազմակերպում ներֆակուլտետային ու միջֆակուլտետային խաղեր: Այս անգամ, սակայն, առաջնությունը բաց էր, այսինքն՝ խաղը կազմակերպել էինք ոչ միայն ԵՊՀ  ուսանողների, այլև մյուս բուհերի համար: Միջբուհական առաջնության եզրափակչին հայտագրված 50 թիմերից մասնակցում էին լավագույն 10-ը»,- մեզ հետ զրույցում ասաց Ամալյա Սողոմոնյանը:

 

Առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԵՊՀ «Anonymous» թիմը, երկրորդը՝ «ЕВР»-ը, իսկ երրորդ հորիզոնականը՝ «Քաոս»-ը: Թիմերը խրախուսվեցին գրքերով, հավաստագրերով և խաղի խորհրդանիշ փայտե «բուերով»: «Լավագույն խաղացող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող Արսեն Ահարոնյանը:

 

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: