Եվրոպական միության «Տեմպուս» ծրագրի «La MANCHE» (Leading and Managing Change in Higher Education, Փոփոփության առաջնորդում և կառավարում բարձրագույն կրթությունում) նախագծի շրջանակներում կայացավ քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ ուսանողների առաջնորդության և ինքնակառավարման համակարգի զարգացման քաղաքականության հայեցակարգային դրույթները: Փաստաթուղթը, որը դեռևս փորձագիտական մշակման փուլում է, ներկայացրեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը:
ԵՊՀ պրոռեկտորը նշեց, որ փորձ է արվել տալ «ուսանողական ինքնակառավարում», «ուսանողների առաջնորդություն» հասկացությունների սահմանումները, նկարագրել դրանց դրսևորման կազմակերպչական շրջանակները, համալսարանի վարչակազմի և ուսանողական կազմակերպությունների փոխգործակցության տեսլականը:
«ԵՊՀ ադմինիստրացիան ուսանողական կազմակերպությունները, ուսանողական ինքնակառավարման համակարգը և ուսանողների առաջնորդությունը դիտարկում է որպես համալսարանի զարգացման համար կարևոր ներուժ պարունակող ռեսուրս: Ուսանողական կազմակերպությունների հետ փոխգործակցությունը պետք է հիմնված լինի գործընկերային մոտեցումների և համալսարանական տարբեր սերունդների համերաշխության վրա»,- փաստաթղթից մեջբերում արեց Ռուբեն Մարկոսյանը:
Պրոռեկտորը նշեց, որ այս փուլում փորձել են առավել համակարգված դարձնել առկա տեղեկատվությունը, և բազմաթիվ դրույթներ, ըստ էության, արձանագրում են առկա վիճակը: Փաստաթուղթը դեռևս ներկայացնում է հայեցակարգային դրույթները և հետագայում վերամշակվելով` կարող է դառնալ համապատասխան ոլորտի ներբուհական քաղաքականության հայեցակարգ: Մշակված մոտեցումները կներկայացվեն նաև «La MANCHE» նախագծի շրջանակներում 2015 թ. հունիսին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայանալիք միջազգային գիտաժողովի ընթացքում:
«La MANCHE» նախագծի ֆինանսավորվում է ԵՄ «Տեմպուս IV» ծրագրի շրջանակներում և նպատակ ունի խթանել Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում բարձրագույն կրթության արդիականացումը: Նախագիծը նախատեսում է զարգացնել առաջնորդության հմտությունները, ներդնել փոփոխությունների համակարգված կառավարման մշակույթ ակադեմիական միջավայրում:

Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։

Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։