16.10.2018 | 
Ուսանողական
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ «PLAY-OFF» ՓՈՒԼԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ «PLAY-OFF» ՓՈՒԼԸ
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնում այսօր տեղի ունեցավ ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնության «Play-off» փուլը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի ու Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ից անցկացվում է ֆուտբոլի միջֆակուլտետային առաջնություն, որին մասնակցում են 17 ֆակուլտետներից 200 ուսանողներ:

 

Խմբային լարված և դիտարժան խաղերից հետո իրենց ուժերը փորձեցին Արևելագիտության,  Իրավագիտության,  Միջազգային հարաբերությունների, Աստվածաբանության, Հայ Բանասիրության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների ուսանողները: 

 

Միջոցառման պատասխանատու,  Ռոմանագերմանական բանասիրության  երրորդ կուրսի ուսանող Արտյոմ Հարությունյանը նշեց, որ թիմային խնդիրներ առաջանում են այն ֆակուլտետներում, որոնցում փոքրամասնություն են կազմում տղաները: 

 

Արևելագիտության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Արմեն Շիրինյանը փաստեց, որ այս առաջնությունը տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ խաղալ: «Play-off» փուլը մեկնարկեց արևելագետների և իրավագետների խաղով, որն  ավարտվեց 4-3 հաշվով՝ հօգուտ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների: 

 

ՀՖՖ մրցավար Միհրան Կուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ուսանողներն  առավելագույնս պատրաստված են խաղերին. «Շատ հաճելի մթնոլորտ է, գեղեցիկ խաղ, թիմերը հարգանքով են վերաբերվում միմյանց»:

 

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 19-ին տեղի կունենա  առաջնության եզրափակիչ խաղը:

 

 

                                                                                                                        Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացնելու առաջին իսկ օրերից ԵՊՀ ՈՒԳԸ-ն շարունակում է իրականացնել իր աշխատանքները: Մեզ հետ զրույցում ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը պատմել է, թե ինչ մեթոդներ և միջոցներ են կիրառել՝ այս ընթացքում արդյունավետ միջոցառումներ կազմակերպելու համար:
ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԵՆ ԱԽՏԱՀԱՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԲԱԺԱՆԵԼ ՇՈՒԿԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողները, իրենց նախաձեռնությամբ և ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ, ստեղծել են ախտահանիչներ և իրականացրել ակցիա՝ դրանք անվճար բաժանելով շուկայի աշխատակիցներին: