01.12.2017 | 
Ուսանողական
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱԽՄԲԵԼ Է ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ուսանողական ինքնակառավարում» 4-րդ ամենամյա ուսանողական համաժողովի բացման արարողությունը:

Հ ուսանողական կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովի նպատակը ուսանողական կառույցների միջև փորձի փոխանակումն է։ Դեկտեմբերի 1-5-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայաստանի և աշխարհի յոթ երկրներից ժամանած երիտասարդներ: Այն իր մեջ ներառում է դասախոսություններ համալսարանների կառուցվածքների, ուսանողական կառույցների, ինչպես նաև բուհի կառավարման մարմիններում ուսանողների ունեցած դերի մասին, հանդիպումներ, նիստեր և ինտելեկտուալ խաղեր:

 

Համաժողովի շրջանակում մասնակիցները կհյուրընկալվեն նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, կմասնակցեն մշակութային ծրագրերի և կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր:

 

Համաժողովի բացման արարողության ժամանակ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ողջունելով մասնակիցներին և բարի գալուստ մաղթելով օտարերկրյա ուսանողներին, հույս հայտնեց, որ միջոցառումն արդյունավետ կանցնի:

 

«Ուսանողական տարիներին ես նույնպես եղել եմ ՈՒԽ անդամ և պետք է փաստեմ, որ ուսանողական ինքնակառավարման առաջընթացը տեսանելի է Ճիշտ է, այս ժամանակահատվածը չի էլ կարելի համեմատել մեր ուսանողական տարիների դժվարին ժամանակների հետ, երբ երկիրը պատերազմական իրավիճակում էր, նոր էր անկախացել և փորձում էր դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից: Այսօր մենք ունենք մեկ այլ իրականություն, որը թույլ է տալիս մեր երկրին, մեր համալսարանին և մեր ուսանողներին վերամտածել ուսանողական ինքնակառավարման մասին»,- իր խոսքում ասաց Ռուբեն Մարկոսյանը:

 

ԵՊՀ պրոռեկտորը ուսանողներին խորհուրդ տվեց վերամտածել և փորձել սահմանել, թե ինչ է իրականում ուսանողական ինքնակառավարումը ժամանակակից իրականության մեջ: Նա հավելեց, որ հետաքրքիր կլինի միջազգային փորձի փոխանակումը, այնուհետև համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ԵՊՀ կառուցվածքը, գործունեությունն ու մոտեցումները:

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանն էլ հաջողություն մաղթեց մասնակիցներին և նշեց, որ կազմակերպիչներն ամեն ինչ արել են, որ համաժողովն արդյունավետ ու հետաքրքիր անցնի. «Համաժողովն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Ժամանակը և փորձը ցույց են տվել, որ կարևորը լավ մթնոլորտն է և մեր հետագա ջերմ հարաբերությունները»:

 

 

Բացման հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցներն այցելեցին ԵՊՀ պատմության թանգարան և ծանոթացան Մայր բուհի անցած ճանապարհին:

 

Տեղեկացնենք, որ համաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 2014 թ.-ին:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը:
ԲԻԶՆԵՍ ԽԱՂ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ բիզնես խաղ գինեգործության շուկայի վերաբերյալ: