29.05.2017 | 
Ուսանողական
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
Մայիսի 26-28-ը Դիլիջան քաղաքում անցկացվեց ԵՊՀ բնապահպանական ակումբի «Համալսարանականները՝ հանուն բնության» եռօրյա ծրագիրը:

Ծրագիրը մեկնարկեց «Բնապահպանության առաջացման պատմություն» թեմայով դասընթացով, որին հաջորդեց գործնական պարապմունքը: Ուսանողները ստացան բնապահպանության վերաբերյալ նոր գիտելիքներ, ինչպես նաև ձեռք բերեցին գործնական հմտություններ:

 

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, նրանք մասնակցեցին թռչնադիտարկման և սովորեցին զանազանել թռչնատեսակները, ծանոթացան Հայաստանի կենսաբազմազանությանն ու ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներին: Օրվա ավարտին ուսանողները դերային խաղի միջոցով ներկայացրին գլոբալ և լոկալ բնապահպանական խնդիրների հնարավոր լուծումները:

 

 

«Ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ավելի լավ ծանոթանալու Հայաստանի բնությանը, կենսաբազմազանությանը և առհասարակ բնապահպանական գործունեությանը,- նշեց ԵՊՀ բնապահպանական ակումբի նախագահ Էդուարդ Գալստյանը և հավելեց,- հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրվածությունն ու ոգևորվածությունը՝ կարելի է վստահ լինել, որ ծրագիրը լինելու է ամուր հիմք ԵՊՀ բնապահպանական ակումբի հետագա գործունեության համար»:

 

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն էլ փաստեց, որ խթանելու են նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է նվազագույն գիտելիքներ ունենա բնապահպանական հիմնախնդիրների մասին»:

 

Չնայած հագեցած օրակարգին ու աշխատանքային մթնոլորտին՝ բնապահպանական ճամբարում երեկոյան տիրում էր իսկական ճամբարական տրամադրություն՝ խարույկի, ազգային երգ ու պարի, խաղերի ուղեկցությամբ:

 

Վերջին` երրորդ օրը մասնակիցները ունեցան թեժ բանավեճ` ներկայացնելով իրենց դիրքորոշումները բնապահպանների և տնտեսագետների տեսանկյունից: Ծրագրի ավարտին ուսանողները հավաքեցին իրենց կողմից օգտագործված բոլոր պլաստիկ տարաները, որոնք՝ որպես բույսերի տարաներ, կօգտագործվեն իրենց «Կանաչ անկյուն» ծրագրում:

Այլ նորություններ
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂ, ԲԵՐՔԱՀԱՎԱՔ, ԿԻԹԱՌ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԻՆՔՆՈՒՍՈՒՑՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այս տարի ԵՊՀ-ում քննական շրջանն ավարտվում է հունիսի վերջին: Հուլիսի սկզբից սկսվում է ուսանողների ամառային արձակուրդը: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են կազմակերպելու ամառային հանգիստը ԵՊՀ ուսանողները:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
Այսօր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի ներկայացումը, որի ընթացքում ուսանողները ծանոթացան գերժամանակակից վերջին սերնդի սարքավորումներին (անթթվածնային խցիկ, գերցածր ջերմաստիճանային տիրույթի սառնարան, փուլացայտերանգային մանրադիտակ, գազային և հեղուկ քրոմատագիրներ, լաբորատոր կենսառեակտոր և այլն), ինչպես նաև լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին: