21.12.2018 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/0244/02/17 քաղաքացիական գործով 12.12.2018 թվականին կայացրած վճռով մերժել է Երևան համայնքի հայցն ընդդեմ Արա Վաղարշակյանի՝ 872.343.4 ՀՀ դրամի բռնագանձման պահանջով:

Քաղաքացի Արա Վաղարշակյանն իր շահերի պաշտպանությունն իրականացնելու խնդրանքով դիմել էր ԵՊՀ իրավաբանական կլինիկա, որտեղ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Ժաննա Հակոբյանը Իրավաբանական կլինիկայի և Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, իրավ. գիտ. թեկնածու Տիգրան Մարկոսյանի ղեկավարությամբ իրականացրել է քաղաքացու գործի ուսումնասիրությունը, իրավական փաստաթղթերի կազմումը և դատական ներկայացուցչությունը:

Ուշագրավ է, որ այս գործով պատասխանող Արա Վաղարշակյանին ԵՊՀ իրավաբանական կլինիկան սկսել է իրավաբանական օգնության տրամադրել այն ժամանակահատվածում, երբ արդեն առկա էր գործով հայցը բավարարելու մասին օրինական ուժի մեջ մտած առաջին ատյանի դատարանի վճիռ, որը գտնվում էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կատարման փուլում:


Գործով ԵՊՀ իրավաբանական կլինիկայում կազմվել և ներկայացվել է այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք, որի հիման վրա վերաքննիչ քաղաքացիական դատարանը 31.05.2018 թ. որոշմամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի՝ ի վնաս քաղաքացու կայացրած վճիռը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության՝ հնարավորություն ստեղծելով լիարժեք իրականացնելու պատասխանող Արա Վաղարշակյանի իրավունքների պաշտպանությունը:


Առաջին ատյանի դատարանում գործի նոր քննության ընթացքում կլինիկայի նախաձեռնությամբ պատասխանող Արա Վաղարշակյանի կողմից ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, որն էլ հիմք է հանդիսացել հօգուտ պատասխանողի նոր վճիռ կայացնելու և կլինիկայի մասնակցությամբ հերթական հաղթանակն արձանագրելու համար:

Նշենք նաև, որ Ժաննա Հակոբյանի մասնակցությամբ այս գործով ունեցած հաղթանակը միակը չէ կլինիկայում: Ժաննան՝ որպես ԵՊՀ իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատու, 2017-2018 ուստարում կլինիկա դիմած մի քանի այլ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կապակցությամբ ևս տարաբնույթ իրավաբանական փաստաթղթեր է կազմել և հաջող ներկայացուցչություն իրականացրել ՀՀ վարչական դատարանում, ինչի համար ԵՊՀ ռեկտորի կողմից արժանացել է խրախուսանքի և պարգևատրվել շնորհակալագրով:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ «ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ջանքերով 2019 թ. ապրիլի 18-19-ին տեղի է ունենալու «Ցեղասպանագիտության զարգացման ժամանակակից միտումները» խորագրով երիտասարդական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ, ԱՀ և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների բարձր կուրսերի ուսանողները, մագիստրանտները և ասպիրանտները:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնակցել են մարտի 13-15-ը Երևանում տեղի ունեցած «English-Speaking Union» միջազգային կազմակերպության ամենամյա հրապարակախոսական մրցույթին (Հայաստանի մասնաճյուղն է «Shakespeare Club English-Speaking Association»):