21.06.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի կողմից կազմակերպված միջոցառման շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները հունիսի 18-ին այցելել են ՀՀ Ազգային ժողով:

Այցելության ընթացքում ապագա իրավաբանները հետևել են ԱԺ նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական առօրյային, այցելել թանգարան:

 

ԱԺ-ում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Տարոն Սիմոնյանն ուսանողների հետ անցկացրել է բաց դաս, որն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով: 

 

 

Տարոն Սիմոնյանն ուսանողներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը, անդրադարձել օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության կարգին: Նա պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են իրավագիտությանը, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը:

 

Կազմակերպիչների հավաստմամբ, այցն ունեցել է ճանաչողական բնույթ և նպաստել ուսանողների հմտությունների զարգացմանը, տեսական գիտելիք-գործնական աշխատանք կապի առավել հստակ պատկերացմանը:

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

Այլ նորություններ
«ԵՍ ԱՎԵԼԻ ԻՐԱՏԵՍ ԵՄ, ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԳԻՏՈՒԹՅԱՆԸ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՅԱՆ
ԵՊՀ անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանը ԵՊՀ-ում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարված մրցույթի բնագիտական անվանակարգի հաղթողներից է: Պարոն Մարտիրյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, իր կողմից կիրառվող մեթոդների, քիմիայի բնագավառի մարտահրավերների, աշխատաշուկայի պահանջարկի ու նոր հետազոտությունների մասին:
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը: